https://arm.sputniknews.ru/20230322/shvediaji-khvorhrdarany-kqnnarki-nato-in-andamakcelu-harcy-57059126.html
Շվեդիայի խորհրդարանը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Շվեդիայի խորհրդարանը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Sputnik Արմենիա
Ռիկսդագի հաստատումը անհրաժեշտ պայման է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T10:26+0400
2023-03-22T10:26+0400
2023-03-22T10:27+0400
շվեդիա
նատօ
խորհրդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1838/83/18388368_0:0:1600:901_1920x0_80_0_0_865553b87d0c12e2432576f4f130b9a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ռիկսդագում (Շվեդիայի միապալատ խորհրդարան) այսօր տեղի կունենան ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ քննարկումներն ու քվեարկությունը։Ինչպես նշվում է խորհրդարանի կայքում, Ռիկսդագի հավանությունն անհրաժեշտ պայման է ՆԱՏՕ–ին անդամակցելու համար:Անցյալ շաբաթ արտաքին գործերի խորհրդարանական կոմիտեն Ռիկսդագին առաջարկել էր հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության կարգավիճակի մասին համաձայնագրին, որը կարգավորում է իմունիտետի և արտոնությունների հարցերը ՆԱՏՕ-ի և նրա աշխատակիցների համար:Էրողանը հայտարարել է, որ Շվեդիան 120 ահաբեկչի չի հանձնել ԹուրքիայինՀաղորդագրության համաձայն՝ կոմիտեն համաձայն է երկրի կառավարության այն դիրքորոշմանը, որ ինչպես Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներում, պատճառ չկա խաղաղ ժամանակ Շվեդիայի տարածքում միջուկային զենք կամ մշտական բազաներ տեղակայելու:ՆԱՏՕ-ին անդամակցելը որոշակի դեպքերում կպահանջի փոփոխություններ կատարել «Օպերատիվ ռազմական օգնության մասին» օրենքում և «Անձեռնմխելիության և արտոնությունների մասին» օրենքում:Ձախ կուսակցությունը և շրջակա միջավայրի պաշտպանության կուսակցությունը չեն աջակցում Շվեդիայի անդամակցությանը դաշինքին:Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսի 17-ին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտ են ներկայացրել, 30 երկրներից միայն երկուսը ՝ Թուրքիան և Հունգարիան, չեն վավերացրել այն։ Բուդապեշտում և Անկարայում հայտարարել են, որ պատրաստ են վավերացնելֆիննական, բայց ոչ շվեդական հայտը։Ֆինլանդիայի նախագահը վստահ է, որ իր երկիրը մինչև հուլիս ՆԱՏՕ-ի անդամ կդառնա
շվեդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1838/83/18388368_154:0:1577:1067_1920x0_80_0_0_8cf3b1bbfbe3d5911d68435c4b4c1d47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շվեդիա, նատօ, խորհրդարան
Շվեդիայի խորհրդարանը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
10:26 22.03.2023 (Թարմացված է: 10:27 22.03.2023) Ռիկսդագի հաստատումը անհրաժեշտ պայման է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ռիկսդագում (Շվեդիայի միապալատ խորհրդարան) այսօր տեղի կունենան ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ քննարկումներն ու քվեարկությունը։
Ինչպես նշվում է խորհրդարանի կայքում, Ռիկսդագի հավանությունն անհրաժեշտ պայման է ՆԱՏՕ–ին անդամակցելու համար:
Անցյալ շաբաթ արտաքին գործերի խորհրդարանական կոմիտեն Ռիկսդագին առաջարկել էր հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության կարգավիճակի մասին համաձայնագրին, որը կարգավորում է իմունիտետի և արտոնությունների հարցերը ՆԱՏՕ-ի և նրա աշխատակիցների համար:
Հաղորդագրության համաձայն՝ կոմիտեն համաձայն է երկրի կառավարության այն դիրքորոշմանը, որ ինչպես Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներում, պատճառ չկա խաղաղ ժամանակ Շվեդիայի տարածքում միջուկային զենք կամ մշտական բազաներ տեղակայելու:
ՆԱՏՕ-ին անդամակցելը որոշակի դեպքերում կպահանջի փոփոխություններ կատարել «Օպերատիվ ռազմական օգնության մասին» օրենքում և «Անձեռնմխելիության և արտոնությունների մասին» օրենքում:
Ձախ կուսակցությունը և շրջակա միջավայրի պաշտպանության կուսակցությունը չեն աջակցում Շվեդիայի անդամակցությանը դաշինքին:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսի 17-ին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտ են ներկայացրել, 30 երկրներից միայն երկուսը ՝ Թուրքիան և Հունգարիան, չեն վավերացրել այն։ Բուդապեշտում և Անկարայում հայտարարել են, որ պատրաստ են վավերացնելֆիննական, բայց ոչ շվեդական հայտը։