https://arm.sputniknews.ru/20230322/sarsapeli-vtar-gjumrum-erku-zvoh-ka-evs-meki-vitshaky-tsajrahegh-tsanr-e-57056094.html
Սարսափելի վթար Գյումրում. երկու զոհ կա, ևս մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Սարսափելի վթար Գյումրում. երկու զոհ կա, ևս մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Sputnik Արմենիա
Տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T08:53+0400
2023-03-22T08:53+0400
2023-03-22T09:05+0400
հայաստան
գյումրի
վթար
մահ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57055873_0:192:2048:1344_1920x0_80_0_0_c629e131adf96f121fcda60f1ceb4df0.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Գյումրիում մեքենաներ են բախվել, որի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս մեկը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։Ըստ հաղորդագրության` Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 21-ին` ժամը 23:15-ին, ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» և «Mercedes-Benz C180» մակնիշների ավտոմեքենաները:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացիներից մեկի դին և երկու տուժածի։Տուժածներից մեկը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ մյուս տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57055873_0:0:2048:1536_1920x0_80_0_0_0575589e493fa5249f9f12dfa357e8e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, վթար, մահ, տուժածներ
հայաստան, գյումրի, վթար, մահ, տուժածներ
Սարսափելի վթար Գյումրում. երկու զոհ կա, ևս մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
08:53 22.03.2023 (Թարմացված է: 09:05 22.03.2023) Տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Գյումրիում մեքենաներ են բախվել, որի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս մեկը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 21-ին` ժամը 23:15-ին, ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» և «Mercedes-Benz C180» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացիներից մեկի դին և երկու տուժածի։
Տուժածներից մեկը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ մյուս տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։