https://arm.sputniknews.ru/20230322/rd-sevtsvovjan-navatvormy-het-e-mghel-ats-neri-grvohy-sevastvopvoli-vra-marzpet-57057666.html
ՌԴ Սևծովյան նավատորմը հետ է մղել ԱԹՍ-ների գրոհը Սևաստոպոլի վրա. մարզպետ
ՌԴ Սևծովյան նավատորմը հետ է մղել ԱԹՍ-ների գրոհը Սևաստոպոլի վրա. մարզպետ
Sputnik Արմենիա
Պաշտոնյայի խոսքով` ռազմանավերը չեն վնասվել, մարդիկ չեն տուժել, իրադրությունը վերահսկվում է։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T09:43+0400
2023-03-22T09:43+0400
2023-03-22T09:45+0400
սևաստոպոլ
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36293578_0:251:3194:2048_1920x0_80_0_0_d573b5ebe51317a89b6bb2e1aa19ead1.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Սևծովյան նավատորմը հետ է մղել վերջրյա անօդաչուների հարձակումը։ Տեղեկությունը հայտնում է Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։«Վաղ առավոտյան մեր նավատորմը վերջրյա անօդաչու թռչող սարքերի հարձակում է հետ մղել։ Այս պահի դրությամբ ոչնչացվել է երեք օբյեկտ, որոնք փորձում էին ծովածոց ներթափանցել, մեր նավաստիները հրաձգային զենքից կրակ են բացել դրանց ուղղությամբ։ ՀՕՊ-ը նույնպես աշխատել է օդային թիրախի ուղղությամբ»,- Telegram-յան ալիքում գրել է մարզպետը։Նա նշել է, որ ռազմանավերը չեն տուժել։«Թշնամու ոչնչացված ծովային ԱԹՍ–ների պայթյուններից կոտրվել են Լենինի 2 հասցեի շենքերի, Մոսկվայի տան ապակիները։ Մարդիկ չեն տուժել։ Մեր զինվորականները վստահ և հանգիստ հետ են մղել թշնամու անօդաչու սարքերի հարձակումը Սևաստոպոլի վրա»,-գրել է Ռազվոժաևը։Ըստ մարզպետի` իրադրությունը վերահսկվում է, բոլոր օպերատիվ ծառայությունները պատրաստվածության են բերվել։Ուկրաինական անօդաչու սարքը գնդակոծել է Բրյանսկի մարզի Կլիմովո գյուղը. մարզպետ
սևաստոպոլ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36293578_463:0:3194:2048_1920x0_80_0_0_5674c22203320e95fc566c9f445cd8f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սևաստոպոլ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
սևաստոպոլ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
ՌԴ Սևծովյան նավատորմը հետ է մղել ԱԹՍ-ների գրոհը Սևաստոպոլի վրա. մարզպետ
09:43 22.03.2023 (Թարմացված է: 09:45 22.03.2023) Պաշտոնյայի խոսքով` ռազմանավերը չեն վնասվել, մարդիկ չեն տուժել, իրադրությունը վերահսկվում է։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Սևծովյան նավատորմը հետ է մղել վերջրյա անօդաչուների հարձակումը։ Տեղեկությունը հայտնում է Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։
«Վաղ առավոտյան մեր նավատորմը վերջրյա անօդաչու թռչող սարքերի հարձակում է հետ մղել։ Այս պահի դրությամբ ոչնչացվել է երեք օբյեկտ, որոնք փորձում էին ծովածոց ներթափանցել, մեր նավաստիները հրաձգային զենքից կրակ են բացել դրանց ուղղությամբ։ ՀՕՊ-ը նույնպես աշխատել է օդային թիրախի ուղղությամբ»,-
Telegram-յան ալիքում գրել է մարզպետը։
Նա նշել է, որ ռազմանավերը չեն տուժել։
«Թշնամու ոչնչացված ծովային ԱԹՍ–ների պայթյուններից կոտրվել են Լենինի 2 հասցեի շենքերի, Մոսկվայի տան ապակիները։ Մարդիկ չեն տուժել։ Մեր զինվորականները վստահ և հանգիստ հետ են մղել թշնամու անօդաչու սարքերի հարձակումը Սևաստոպոլի վրա»,-գրել է Ռազվոժաևը։
Ըստ մարզպետի` իրադրությունը վերահսկվում է, բոլոր օպերատիվ ծառայությունները պատրաստվածության են բերվել։