https://arm.sputniknews.ru/20230322/menq-chenq-banakcum-lachini-mijancqum-adrbejanakan-ancaket-teghakajelu-shurj-mirzvojan-57084389.html
Մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ. Միրզոյան
Մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ. Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը նշեց, որ պետք է կասկած հայտնի Ադրբեջանի հետ հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T16:55+0400
2023-03-22T16:55+0400
2023-03-22T17:23+0400
արարատ միրզոյան
լաչինի միջանցք
հայաստան
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_0:168:1600:1068_1920x0_80_0_0_02a77fb1d38f8b4f4c2f325ad4eeaae8.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ-ն համարում է, որ Լաչինի միջանցքի և նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, իսկ կարգավորումները տեղ են գտել 2020-ի եռակողմ հայտարարության մեջ։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոսել էր ՀՀ սահմանին անցակետ դնելու մասին։Միաժամանակ, Միրզոյանը հիշեցրեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմը ստացել է ադրբեջանական առաջարկները, և աշխատում է դրանց վրա. առաջիկայում կլինեն ՀՀ–ի արձագանքն ու առաջարկները։«Սակայն Ադրբեջանի հռետորաբանությունն ու կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում այդ ճանապարհին։ Սակայն մեր դիրքորոշումը չի փոխվել` համառորեն և անկեղծորեն շարունակելու ենք բանակցել` նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատել»։Ըստ ՀՀ ԱԳ նախարարի` վերջին շրջանում էլ ավելի է սրվել հայատյացության քարոզն ու սպառնալիքները։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_91:0:1515:1068_1920x0_80_0_0_3ea25c04d83f531cb0d5f0fa419fc262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, լաչինի միջանցք, հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
արարատ միրզոյան, լաչինի միջանցք, հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
Մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ. Միրզոյան
16:55 22.03.2023 (Թարմացված է: 17:23 22.03.2023) Արարատ Միրզոյանը նշեց, որ պետք է կասկած հայտնի Ադրբեջանի հետ հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ-ն համարում է, որ Լաչինի միջանցքի և նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, իսկ կարգավորումները տեղ են գտել 2020-ի եռակողմ հայտարարության մեջ։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոսել էր ՀՀ սահմանին անցակետ դնելու մասին։
«Ըստ եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ, և Ադրբեջանն էլ երաշխավորում է միջանցքով երկկողմ անխափան երթևեկությունը։ Այստեղ պետք է կասկած հայտնենք հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ, այսինքն` ինչ իմաստ ունի ձեռք բերել այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ հետո խախտվելու են Ադրբեջանի կողմից։ Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ»,–ասաց Միրզոյանը։
Միաժամանակ, Միրզոյանը հիշեցրեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմը ստացել է ադրբեջանական առաջարկները, և աշխատում է դրանց վրա. առաջիկայում կլինեն ՀՀ–ի արձագանքն ու առաջարկները։
«Սակայն Ադրբեջանի հռետորաբանությունն ու կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում այդ ճանապարհին։ Սակայն մեր դիրքորոշումը չի փոխվել` համառորեն և անկեղծորեն շարունակելու ենք բանակցել` նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատել»։
Նրա խոսքով` մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, օրինակ, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացը, մյուս կողմից, իրականության մեջ տեսնում են Ադրբեջանի` ավելի սրվող հռետորաբանությունն ու սպառնալիքները, ագրեսիվ գործողությունները։
Ըստ ՀՀ ԱԳ նախարարի` վերջին շրջանում էլ ավելի է սրվել հայատյացության քարոզն ու սպառնալիքները։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։