https://arm.sputniknews.ru/20230322/erevani-nvor-nvorq-varchakan-taratsqum-gtnvvogh-vagvontnakum-di-e-hajtnabervel-57070218.html
Երևանի Նոր Նորք վարչական տարածքում գտնվող վագոն–տնակում դի է հայտնաբերվել
Երևանի Նոր Նորք վարչական տարածքում գտնվող վագոն–տնակում դի է հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T14:01+0400
2023-03-22T14:01+0400
2023-03-22T14:01+0400
հայաստան
երևան
դիակ
տղամարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/1158/39/11583959_0:0:1600:901_1920x0_80_0_0_e2af9f9ed2bf19d920e3ee46d41bcead.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական տարածքում գտնվող վագոն–տնակում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 10։35-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժինն ահազանգ է ստացել, որ Թևոսյան փողոցի 73/3 հասցեին հարակից վայրում տեղադրված վագոն-տնակում դի կա։Ոստիկաններն ու պարեկները նշված վագոն-տնակում, անկողնու մեջ հայտնաբերել են տղամարդու դի։ Պարզվել է, որ նա Երևանի բնակիչ 67-ամյա Աշոտ Զաքարյանն էր։Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Նորածնի դիակի մոտ հայտնաբերվել են տարբեր իրեր, խաղալիք, սննդի մնացորդներ. նոր մանրամասներ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1158/39/11583959_52:0:1472:1065_1920x0_80_0_0_6e4de445f1c535f64faf4f642e78be8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, դիակ, տղամարդ
հայաստան, երևան, դիակ, տղամարդ
Երևանի Նոր Նորք վարչական տարածքում գտնվող վագոն–տնակում դի է հայտնաբերվել
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական տարածքում գտնվող վագոն–տնակում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 10։35-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժինն ահազանգ է ստացել, որ Թևոսյան փողոցի 73/3 հասցեին հարակից վայրում տեղադրված վագոն-տնակում դի կա։
Ոստիկաններն ու պարեկները նշված վագոն-տնակում, անկողնու մեջ հայտնաբերել են տղամարդու դի։ Պարզվել է, որ նա Երևանի բնակիչ 67-ամյա Աշոտ Զաքարյանն էր։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։