https://arm.sputniknews.ru/20230322/ekhkhv-um-hajtararutjun-e-yndunvel-lachini-mijancqi-argelapakman-veraberjal-57082405.html
ԵԽԽՎ-ում հայտարարություն է ընդունվել Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ
ԵԽԽՎ-ում հայտարարություն է ընդունվել Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ
Sputnik Արմենիա
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցն արդեն մի քանի անգամ բարձրացվել է ԵԽԽՎ–ում։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T16:22+0400
2023-03-22T16:22+0400
2023-03-22T17:23+0400
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
լաչինի միջանցք
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/12/50019982_0:208:3073:1936_1920x0_80_0_0_7c67f36182723e5631d56875e0f8d711.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ԵԽԽՎ-ում նոր հայտարարություն է ընդունվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։Նշենք, որ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն արդեն մի քանի անգամ բարձրացվել է ԵԽԽՎ-ում։ Վերջին անգամ փետրվարի 24-ին Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) ԵԽԽՎ-ում հայտարարեցին, որ Լաչինի միջանցքով ազատ շարժը պետք է պահպանվի` համաձայն 2020–ի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Նրանք փետրվարի 17–19–ը այցելել էին մեր երկիր։Համազեկուցողները ԵԽԽՎ բոլոր անդամներին և վերջիններիս երկրների խորհրդարաններին կոչ էին արել միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու իրենց կոչին։ Նրանք նշել էին, որ իրենց եզրակացությունների մասին կհայտնեն ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեին։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/12/50019982_125:0:2856:2048_1920x0_80_0_0_1c3ce38e92115dcde08232616504b116.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), լաչինի միջանցք, հայաստան, ադրբեջան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), լաչինի միջանցք, հայաստան, ադրբեջան
ԵԽԽՎ-ում հայտարարություն է ընդունվել Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ
16:22 22.03.2023 (Թարմացված է: 17:23 22.03.2023) Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցն արդեն մի քանի անգամ բարձրացվել է ԵԽԽՎ–ում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ԵԽԽՎ-ում նոր հայտարարություն է ընդունվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում
հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Րոպեներ առաջ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունեց հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ»,– գրել է Վարդանյանը։
Նշենք, որ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն արդեն մի քանի անգամ բարձրացվել է ԵԽԽՎ-ում։ Վերջին անգամ փետրվարի 24-ին Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) ԵԽԽՎ-ում հայտարարեցին, որ Լաչինի միջանցքով ազատ շարժը պետք է պահպանվի` համաձայն 2020–ի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Նրանք փետրվարի 17–19–ը այցելել էին մեր երկիր։
Համազեկուցողները ԵԽԽՎ բոլոր անդամներին և վերջիններիս երկրների խորհրդարաններին կոչ էին արել միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու իրենց կոչին։ Նրանք նշել էին, որ իրենց եզրակացությունների մասին կհայտնեն ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեին։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։