https://arm.sputniknews.ru/20230322/adrbejani-kvoghmic-nvor-agresiaji-vtang-ka-te-hhi-te-lghi-dem-mirzvojan-57086553.html
Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգ կա թե՛ ՀՀ–ի, թե՛ ԼՂ–ի դեմ. Միրզոյան
Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգ կա թե՛ ՀՀ–ի, թե՛ ԼՂ–ի դեմ. Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը նշեց, որ նոր ագրեսիայի վտանգ կա` անկախ բանակցություններից, այդ բանակցություններում ՀՀ կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T17:19+0400
2023-03-22T17:19+0400
2023-03-22T17:24+0400
արարատ միրզոյան
լաչինի միջանցք
ադրբեջան
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/16/55739132_0:0:1601:901_1920x0_80_0_0_0dd95ed29be26bd0302633e1323321a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգ կա։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով էսկալացիայի առկայության մասին հարցին։Միաժամանակ, Միրզոյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված նոր հայտարարությանը` ասելով, որ այն անհրաժեշտ էր։Նրա խոսքով` միջազգային հանրությունն այստեղ անելիք ունի և պետք է ավելի գործուն միջոցներ կիրառեն այդ ուղղությամբ:«ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումներն իրավական առումով պարտադիր են, իսկ չկատարման դեպքում պետք է հետևանքներ բխեն` այլապես միջազգային հարաբերությունների համակարգը չի աշխատի ընդհանրապես»։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/16/55739132_29:0:1452:1067_1920x0_80_0_0_1a966da1c8f96d062ea073b0da599c01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, լաչինի միջանցք, ադրբեջան, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
արարատ միրզոյան, լաչինի միջանցք, ադրբեջան, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգ կա թե՛ ՀՀ–ի, թե՛ ԼՂ–ի դեմ. Միրզոյան
17:19 22.03.2023 (Թարմացված է: 17:24 22.03.2023) Արարատ Միրզոյանը նշեց, որ նոր ագրեսիայի վտանգ կա` անկախ բանակցություններից, այդ բանակցություններում ՀՀ կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգ կա։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով էսկալացիայի առկայության մասին հարցին։
«Ադրբեջանի կողմից ագրեսիայի վտանգ մշտապես կա` անկախ բանակցություններից, այդ բանակցություններում ՀՀ կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից։ Այս օրերին, երբ ականատես ենք սուր հռետորաբանության և սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ կա թե՛ ՀՀ–ի, թե՛ ԼՂ–ի դեմ։ Ի դեպ, ԼՂ-ի դեպքում էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության դրսևորումների տեսքով է այդ վտանգը»,–ասաց Միրզոյանը։
Միաժամանակ, Միրզոյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված նոր հայտարարությանը` ասելով, որ այն անհրաժեշտ էր։
Նրա խոսքով` միջազգային հանրությունն այստեղ անելիք ունի և պետք է ավելի գործուն միջոցներ կիրառեն այդ ուղղությամբ:
«ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումներն իրավական առումով պարտադիր են, իսկ չկատարման դեպքում պետք է հետևանքներ բխեն` այլապես միջազգային հարաբերությունների համակարգը չի աշխատի ընդհանրապես»։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։