https://arm.sputniknews.ru/20230321/wildberries-y-hh-kmatakarari-tekhnikaji-sepakan-apranqanishi-artadranq-57022275.html
Wildberries-ը ՀՀ կմատակարարի տեխնիկայի սեփական ապրանքանիշի արտադրանք
Wildberries-ը ՀՀ կմատակարարի տեխնիկայի սեփական ապրանքանիշի արտադրանք
Sputnik Արմենիա
Ընկերությունը որոշել է սեփական ապրանքանշանով տեխնիկա արտադրել, քանի որ ՌԴ–ի դեմ պատժամիջոցների պատճառով ապրանքների տեսականին կրճատվել է։ 21.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-21T12:40+0400
2023-03-21T12:40+0400
2023-03-21T12:45+0400
վայլդբերիզ (wildberries)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46954329_0:154:1600:1055_1920x0_80_0_0_63579d0957afddbbc9940c47deaca403.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Wildberries-ը շուտով սեփական ապրանքանշանով կենցաղային և էլեկտրական տեխնիկայի շուրջ 100 նոր տեսակ կներկայացնի։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:Նշվում է, որ նոր ապրանքների արժեքը կլինի միջին գնային սեգմենտում։ Փորձնական վաճառքն արդեն սկսվել է։Տեխնիկան արտադրվելու է Չինաստանի, Ռուսաստանի և Բելառուսի գործարաններում։Wildberries–ի ապրանքանշանով տեխնիկան սկզբում կկարողանան ձեռք բերել ռուսաստանյան գնորդները, իսկ ավելի ուշ վաճառքը կիրականացվի նաև այլ երկրներում՝ Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում և այլ երկրներում:Ընկերությունից նշում են, որ 2022 թվականին զգալիորեն աճել է էլեկտրատեխնիկայի պահանջարկը։ Օրինակ` կենցաղային տեխնիկայի վաճառքն աճել է 108 տոկոսով, նոութբուքերի և համակարգիչների վաճառքն աճել է 132 տոկոսով, իսկ «խելացի տան» համար անվտանգության սարքավորումների պահանջարկը` 233 տոկոսով:Ընկերությունը նախատեսում է նաև մի քանի ամսից վաճառքի հանել սեփական ապրանքանշանով պլանշետներ, նոութբուքեր և սմարթֆոններ:Wildberries–ի կետերում տրվող տոպրակների համար գումար կգանձվի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46954329_81:157:1471:1200_1920x0_80_0_0_3057b77cd8bd6789995bb94677ca4482.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վայլդբերիզ (wildberries)
Wildberries-ը ՀՀ կմատակարարի տեխնիկայի սեփական ապրանքանիշի արտադրանք
12:40 21.03.2023 (Թարմացված է: 12:45 21.03.2023) Ընկերությունը որոշել է սեփական ապրանքանշանով տեխնիկա արտադրել, քանի որ ՌԴ–ի դեմ պատժամիջոցների պատճառով ապրանքների տեսականին կրճատվել է։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Wildberries-ը շուտով սեփական ապրանքանշանով կենցաղային և էլեկտրական տեխնիկայի շուրջ 100 նոր տեսակ կներկայացնի։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նոր ապրանքների արժեքը կլինի միջին գնային սեգմենտում։ Փորձնական վաճառքն արդեն սկսվել է։
Տեխնիկան արտադրվելու է Չինաստանի, Ռուսաստանի և Բելառուսի գործարաններում։
Wildberries–ի ապրանքանշանով տեխնիկան սկզբում կկարողանան ձեռք բերել ռուսաստանյան գնորդները, իսկ ավելի ուշ վաճառքը կիրականացվի նաև այլ երկրներում՝ Բելառուսում, Ղազախստանում,
Հայաստանում և այլ երկրներում:
Ընկերությունից նշում են, որ 2022 թվականին զգալիորեն աճել է էլեկտրատեխնիկայի պահանջարկը։ Օրինակ` կենցաղային տեխնիկայի վաճառքն աճել է 108 տոկոսով, նոութբուքերի և համակարգիչների վաճառքն աճել է 132 տոկոսով, իսկ «խելացի տան» համար անվտանգության սարքավորումների պահանջարկը` 233 տոկոսով:
Ընկերությունը նախատեսում է նաև մի քանի ամսից վաճառքի հանել սեփական ապրանքանշանով պլանշետներ, նոութբուքեր և սմարթֆոններ: