https://arm.sputniknews.ru/20230321/sksel-en-bac-achqervov-najel-hhum-arka-khakhtumnerin-tvovmasjany-petdepi-zekujci-masin-57063685.html
Սկսել են բաց աչքերով նայել ՀՀ–ում առկա խախտումներին. Թովմասյանը` Պետդեպի զեկույցի մասին
Սկսել են բաց աչքերով նայել ՀՀ–ում առկա խախտումներին. Թովմասյանը` Պետդեպի զեկույցի մասին
Sputnik Արմենիա
Թագուհի Թովմասյանի խոսքով` ՀՀ–ում ավելի շատ իրականացվում են պատժիչ գործողություններ, քան ուղղիչ աշխատանքներ։ 21.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-21T17:03+0400
2023-03-21T17:03+0400
2023-03-22T12:09+0400
ռադիո
հայաստան
ամն
թագուհի թովմասյան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57060033_0:0:1600:901_1920x0_80_0_0_264db32f312cf245ed4d54b3cac3ff25.jpg
ՀՀ–ում ավելի շատ իրականացվում են պատժիչ գործողություններ, քան ուղղիչ աշխատանքներ. Թովմասյան
Sputnik Արմենիա
ՀՀ–ում ավելի շատ իրականացվում են պատժիչ գործողություններ, քան ուղղիչ աշխատանքներ. Թովմասյան
ԱՄՆ–ի պետդեպարտամենտն ու տարբեր միջազգային իրավապաշտպան կառույցներ սկսել են իրականության աչքերով նայել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցող խախտումներին, խոշտանգման դեպքերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած զեկույցին։ԱՄՆ–ի պետքարտուղարությունը մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցում առանձնացրել է Հայաստանի՝ այս ոլորտի առավել նշանակալի խնդիրները, որոնք ներառում են ուժային կառույցների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալությունները, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրները, անձնական կյանքին անօրինական միջամտությունը, խոսքի ազատության սահմանափակումը, հանցագործությունները, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ:Նա հիշեցրեց, որ մեր անվտանգության ուժերի անդամների կողմից խոշտանգումների դեպքերը պարբերաբար հանրայնացվում են, ՔԿՀ–ներում նույնիսկ գրանցվում են ինքնասպանություններ, հետևաբար պետք է հանգամանորեն քննվեն այդ դեպքերի դրդապատճառները։ Թովմասյանը նույնպես տեղեկություններ է ստացել խոշտանգման տարբեր ձևերի ու դրսևորումների մասին, և հանձնաժողովն իրականացրել է անհրաժեշտ գործողություններ մարդկանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։«Բավականին շատ են ահազանգերն այն մասին, որ դատախազները խոչընդոտում են վաղաժամկետ ազատ արձակման իրականացումը։ Արդարադատության նախարարին այդ կապակցությամբ գրություն եմ ուղարկել, որ գոնե կալանքի ռեժիմը մի քիչ թուլացնեն։ Եթե մարդը դատարանի վճռով ենթարկվում է կալանքի, ապա դժվար է ակնկալել հետքայլ դեպի ազատություն։ Ավելի շատ իրականացվում են պատժիչ գործողություններ, քան ուղղիչ աշխատանքներ։ Չի կիրառվում խրախուսանքի մեխանիզմը, որպեսզի մարդիկ հետագայում հանցագործություն չանեն»,– ասաց մեր զրուցակիցը։ՀՀ–ն 2023թ. տնտեսական ազատության ինդեքսով 22 տարում ամենացածր ցուցանիշն է արձանագրելԹովմասյանի պնդմամբ` ուժային մյուս օղակները, որոնք առնչվում են դատապարտյալներին ներում շնորհող հանձնաժողովի գործունեության հետ, երբեմն արհեստական խոչընդոտներ են ստեղծում, ինչի հետևանքով իսկապես իրենց վարքագիծը վերանայած, ուղղված կամ դրան ձգտող քաղաքացիները հնարավորություն չեն ունենում օգտվելու օրենքով իրենց վերապահված իրավունքից, այսինքն` վաղաժամ ազատմանն առնչվող օրենքը գրված է, սակայն չի կիրառվում։Նրա խոսքով` կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում պատկերացնում են բացառապես նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ քրեական գործեր հարուցելու կամ հանրային դաշտում նրանց պախարակելու տեսքով, մինչդեռ գործող պաշտոնյաները, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, նույնպես կարողանում են հարստանալ, ինչի մասին ապացույցները բազմաթիվ են։Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը վերոհիշյալ զեկույցը կազմել է 200 երկրներում առկա իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու արդյունքում։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57060033_115:0:1535:1065_1920x0_80_0_0_7b88b7420a9786a1e9ca0247c60d6998.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, թագուհի թովմասյան, պոդկաստ, аудио
հայաստան, ամն, թագուհի թովմասյան, պոդկաստ, аудио
Սկսել են բաց աչքերով նայել ՀՀ–ում առկա խախտումներին. Թովմասյանը` Պետդեպի զեկույցի մասին
17:03 21.03.2023 (Թարմացված է: 12:09 22.03.2023) Թագուհի Թովմասյանի խոսքով` ՀՀ–ում ավելի շատ իրականացվում են պատժիչ գործողություններ, քան ուղղիչ աշխատանքներ։
ԱՄՆ–ի պետդեպարտամենտն ու տարբեր միջազգային իրավապաշտպան կառույցներ սկսել են իրականության աչքերով նայել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցող խախտումներին, խոշտանգման դեպքերին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած զեկույցին։
ԱՄՆ–ի պետքարտուղարությունը մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցում առանձնացրել է Հայաստանի՝ այս ոլորտի առավել նշանակալի խնդիրները, որոնք ներառում են ուժային կառույցների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալությունները, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրները, անձնական կյանքին անօրինական միջամտությունը, խոսքի ազատության սահմանափակումը, հանցագործությունները, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ:
«2018թ.–ից հետո բոլորի մոտ կար տեսակետ, թե ՀՀ–ն անշրջելիորեն գնում է ժողովրդավարական ուղիով, և մարդու իրավունքների պաշտպանության առումով որևէ խախտում չի կարող արձանագրվել, բայց իրականում հիմա տեղի են ունենում ավելի մերժելի երևույթներ, որոնք նախկինում եթե անգամ կային, ապա այդ չափի ու մակարդակի չէին։ Իհարկե լավ է, որ ԱՄՆ–ի պետդեպարտամենտն ահազանգել է մեր երկրում դատական իշխանության անկախության մեծապես վտանգված լինելու մասին, բայց վատ է, որ չեն արձանագրել, թե շատ դեպքերում խախտումներն իրականացվել են քաղաքական իշխանության կողմից»,– ասաց Թովմասյանը։
Նա հիշեցրեց, որ մեր անվտանգության ուժերի անդամների կողմից խոշտանգումների դեպքերը պարբերաբար հանրայնացվում են, ՔԿՀ–ներում նույնիսկ գրանցվում են ինքնասպանություններ, հետևաբար պետք է հանգամանորեն քննվեն այդ դեպքերի դրդապատճառները։ Թովմասյանը նույնպես տեղեկություններ է ստացել խոշտանգման տարբեր ձևերի ու դրսևորումների մասին, և հանձնաժողովն իրականացրել է անհրաժեշտ գործողություններ մարդկանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
«Բավականին շատ են ահազանգերն այն մասին, որ դատախազները խոչընդոտում են վաղաժամկետ ազատ արձակման իրականացումը։ Արդարադատության նախարարին այդ կապակցությամբ գրություն եմ ուղարկել, որ գոնե կալանքի ռեժիմը մի քիչ թուլացնեն։ Եթե մարդը դատարանի վճռով ենթարկվում է կալանքի, ապա դժվար է ակնկալել հետքայլ դեպի ազատություն։ Ավելի շատ իրականացվում են պատժիչ գործողություններ, քան ուղղիչ աշխատանքներ։ Չի կիրառվում խրախուսանքի մեխանիզմը, որպեսզի մարդիկ հետագայում հանցագործություն չանեն»,– ասաց մեր զրուցակիցը։
Թովմասյանի պնդմամբ` ուժային մյուս օղակները, որոնք առնչվում են դատապարտյալներին ներում շնորհող հանձնաժողովի գործունեության հետ, երբեմն արհեստական խոչընդոտներ են ստեղծում, ինչի հետևանքով իսկապես իրենց վարքագիծը վերանայած, ուղղված կամ դրան ձգտող քաղաքացիները հնարավորություն չեն ունենում օգտվելու օրենքով իրենց վերապահված իրավունքից, այսինքն` վաղաժամ ազատմանն առնչվող օրենքը գրված է, սակայն չի կիրառվում։
«Գործադիր մարմնի ներկայացուցիչը` ի դեմս արդարադատության նախարարի, ուղիղ հանդիպումների միջոցով կարող է շատ հանգիստ հրահանգներ տալ արդարադատություն իրականացնող դատական բարձրագույն մարմնի ղեկավարին։ Սրանից ավել ինչ փաստ են ուզում։ Նման փաստեր ՀՀ–ում, ցավոք, շատ կան»,– ընդգծեց Թովմասյանը։
Նրա խոսքով` կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում պատկերացնում են բացառապես նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ քրեական գործեր հարուցելու կամ հանրային դաշտում նրանց պախարակելու տեսքով, մինչդեռ գործող պաշտոնյաները, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, նույնպես կարողանում են հարստանալ, ինչի մասին ապացույցները բազմաթիվ են։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը վերոհիշյալ զեկույցը կազմել է 200 երկրներում առկա իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու արդյունքում։