00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Նելլի Դուրյան
Երեխայի վրա ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնել․Դուրյան
12:07
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ-ն չմասնակցեց Լաչինի միջանցքի մասին հայտարարության քվեարկությանը. հարցն օրակարգում չէ

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Թևանյանը ԱԺ–ում
Անդրանիկ Թևանյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2023
Անդրանիկ Թևանյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն էլ բացասական եզրակացություն էր ներկայացրել հայտարարության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի իշխող խմբակցությունը չմասնակցեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի ահաբեկչական և սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության» նախագծի քվեարկությանը։ Հարցը չընդգրկվեց օրակարգում։ Կողմ քվեարկեց 28 պատգամավոր, ինչը խորհրդարանականների կեսից քիչ է։
Նշենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն էլ բացասական եզրակացություն էր ներկայացրել հայտարարության վերաբերյալ։
Նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը և շեշտեց` արդեն 100 օր է, ինչ Արցախը շրջափակված է։ Վերջինս նշեց, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ներկայացրել են ԱԺ հայտարարության նախագծի լրամշակված տարբերակը։ Նա հայտարարեց, որ Արցախի Հանրապետության շրջափակումը հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն ճգնաժամի։
«Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, ըստ որի Արցախի և Հայաստանի միջև կապը ապահովում է Բերձորի 5 կմ լայնությամբ միջանցքը, որով անխոչընդոտ պետք է իրականացվի մարդկանց, մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների տեղաշարժը»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ Բաքուն հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, խախտում միջազգային մարդասիրական իրավունքը, չի վերադարձնում հայ գերիներին և այլ պահվող անձանց և հոգեբանական ճնշում գործադրում արցախցիների նկատմամբ` նպատակ ունենալով ցեղասպանություն իրականացնել ու նոր պատերազմ սանձազերծել։
Հայտարարությունում նաև աջակցություն են հայտնում Արցախում առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբին և կոչ անում Ռուսաստանին կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները Բերձորի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանական նոր դիվերսիաները կանխելու համար։
«Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարությունով նաև ասվում է, որ Ադրբեջանի ռազմատենչ վարքագիծը ևս մեկ անգամ ընդգծում է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության և դրա մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը։ Կոչ է արվում նաև ՄԱԿ ԱԽ անդամներին պարտադրել Ադրբեջանին կատարել Բերձորի միջանցքին վերաբերող Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
«Հայաստանի Հանրապետությունը տեր է կանգնելու Սահմանադրությամբ, օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված իր հանձնառությանը»,– նշեց Թևանյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ նշեց, որ Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին արդեն ընդունել է Լաչինի միջանցքի մասին հայտարարություն։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դիմել է «Հայաստան» խմբակցությանը` նախագծի տեքստը քննարկելու առաջարկով, սակայն կողմերը համաձայնության չեն եկել մի շարք ձևակերպումների շուրջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0