00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիգորի Խաչատուրովին չեն ներում հաղթող հայր ունենալը. Տիգրան Աբրահամյան

© Aram NersesyanՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2023
Տիգրան Աբրահամյան
Բաժանորդագրվել
Տիգրան Աբրահամյանի խոսքով` ՀՀ իշխանության քայլերը ցույց են տալիս, որ կա՛մ լավ չեն պատկերացնում, թե երկրին ինչ ծանր հարված է սպասվում, կա՛մ էլ, այդ ամենը հասկանալով, դաշտ են նախապատրաստում ծանր կորուստների համար։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Վերջին շրջանում իշխանության թիրախներից է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը. նրան չեն ներում հաղթող հայր ունենալու համար։ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովի հայրը` ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, 90-ականներին ակտիվ մասնակցել է ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը և Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին, ինչի համար պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով։
«Այն քրեական գործը, որով անցնում է գեներալը, մեկ բառով կարելի է բնութագրել որպես փուչիկ։ Հանրությունը լսել և իմանում է քչերի մասին, սակայն 2018-ից սկսած հալածանքներ ու ճնշումներ են սկսվել շատերի նկատմամբ` ոմանց պարզապես հեռացրել են բանակի շարքերից, իսկ շատերի համար էլ ստեղծել են իրավիճակ, որպեսզի իրենց կամքով հեռանան»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` բանակի ներսում գտնվող զինվորականներից յուրաքանչյուրը մտածում է, որ հաջորդը կարող է լինել հենց ինքը։ Այս իշխանության պայմաններում, ըստ պատգամավորի, գնահատվում են ոչ թե մասնագիտական գիտելիքները, փորձառությունն ու անցած ճանապարհը, այլ անսկզբունքայնությունն ու ծառայամտությունը։
Աբրահամյանը նշեց, որ այս ամենին գումարած` Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է ռազմատենչ հռետորաբանությունն ու պատերազմի սպառնալիքը վերածում մահակի` իր ժողովրդին պատրաստելով ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։ Ուստի ՀՀ իշխանության քայլերը ցույց են տալիս, որ կա՛մ լավ չեն պատկերացնում, թե երկրին ինչ ծանր հարված է սպասվում, կա՛մ էլ, այդ ամենը հասկանալով, դաշտ են նախապատրաստում ծանր կորուստների համար։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։
Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել։
Նշենք, որ Խաչատուրովի մեղադրանքը պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում է։
Լրահոս
0