https://arm.sputniknews.ru/20230320/rdn-kdadarecni-masnakcutjuny-ete-arajyntac-chlini-agnn-hacahatikajin-gvortsarqi-masin-56974371.html
ՌԴ–ն կդադարեցնի մասնակցությունը, եթե առաջընթաց չլինի. ԱԳՆ–ն` հացահատիկային գործարքի մասին
ՌԴ–ն կդադարեցնի մասնակցությունը, եթե առաջընթաց չլինի. ԱԳՆ–ն` հացահատիկային գործարքի մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտգործնախարարը մեկնաբանել է հացահատիկային գործարքը 60 օրով երկարաձգելու որոշումը։ 20.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-20T16:34+0400
2023-03-20T16:34+0400
2023-03-20T16:35+0400
ռուսաստան
թուրքիա
հացահատիկ
նավ
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/785/48/7854876_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b65cef05c4ff5bcad4afaabd2c15524d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Թուրքիան, Ուկրաինան և ՄԱԿ–ը պաշտոնապես առարկություն չեն հայտնել Մոսկվայի` հացահատիկային գործարքը 60 օրով երկարաձգելու որոշմանը։ Եթե «սևծովյան նախաձեռնության» պահանջների կատարման հարցում առաջընթաց չարձանագրվի, ՌԴ–ն կդադարեցնի իր մասնակցությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակած հաղորդագրության մեջ։Դիվանագիտական գերատեսչությունը հիշեցրել է, որ մարտի 18-ին, հացահատիկային գործարքի գործողության երկրորդ 120-օրյա ժամկետի ավարտից հետո և հայրենական գյուղմթերքի արտահանման կարգավորմանն ուղղված ՌԴ–ՄԱԿ հուշագրի իրագործման հարցում առաջընթացի բացակայության պայմաններում Մոսկվան որոշեց հերթական երկարաձգման ժամկետը կրճատել մինչև 60 օր, այսինքն` մինչև մայիսի 18-ը։ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ երկարաձգման հետագա որոշումը կախված կլինի Ռուսաստան–ՄԱԿ հուշագրի իրագործման համատեքստում հետևյալ պայմանների իրականացման հարցում արձանագրված առաջընթացից` «Ռոսսելխոզբանկի» վերամիացում SWIFT համակարգին, գյուղտեխնիկայի, պահեստամասերի մատակարարումների և սպասարկման ծառայության վերականգնում, ապահովագրման և վերաապահովագրման սահմանափակումների չեղարկում, ինչպես նաև նավահանգիստների հասանելիության արգելքի վերացում, «Տոլյատի–Օդեսա» ամոնիակային խողովակաշարի աշխատանքի վերսկսում, պարենամթերքի և պարարտանյութի տեղափոխման և արտադրման հետ կապված ՌԴ ընկերությունների արտասահմանյան ակտիվների և հաշիվների ապաարգելափակում։Գերատեսչությունում կրկին ընդգծել են, որ տվյալ պահանջների իրագործման հարցում առաջընթաց չունենալու դեպքում (պահանջներ, որոնք նոր չեն և պետք է լուծված լինեին Ռուսաստան–ՄԱԿ հուշագրի շրջանակում) Մոսկվան կդադարեցնի իր մասնակցությունը «սևծովյան նախաձեռնությանը»։Հացահատիկային գործարքի երկարաձգումը բարդ հարց է․ ԼավրովՀացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։Հացահատիկային գործարքն ինքնին փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նախատեսում է նաև ապաշրջափակել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանումը։ Մոսկվան նշել է, որ հենց դա չի կատարվել։ Ընդ որում` ՄԱԿ-ի կողմից հավաստիացումներ են եղել, որ սահմանափակումները կհանվեն։
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/785/48/7854876_218:0:2949:2048_1920x0_80_0_0_e1b61e1bf01c099493be6b746571b5b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, թուրքիա, հացահատիկ, նավ, ուկրաինա
ռուսաստան, թուրքիա, հացահատիկ, նավ, ուկրաինա
ՌԴ–ն կդադարեցնի մասնակցությունը, եթե առաջընթաց չլինի. ԱԳՆ–ն` հացահատիկային գործարքի մասին
16:34 20.03.2023 (Թարմացված է: 16:35 20.03.2023) Ռուսաստանի արտգործնախարարը մեկնաբանել է հացահատիկային գործարքը 60 օրով երկարաձգելու որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Թուրքիան, Ուկրաինան և ՄԱԿ–ը պաշտոնապես առարկություն չեն հայտնել Մոսկվայի` հացահատիկային գործարքը 60 օրով երկարաձգելու որոշմանը։ Եթե «սևծովյան նախաձեռնության» պահանջների կատարման հարցում առաջընթաց չարձանագրվի, ՌԴ–ն կդադարեցնի իր մասնակցությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակած հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական գերատեսչությունը հիշեցրել է, որ մարտի 18-ին, հացահատիկային գործարքի գործողության երկրորդ 120-օրյա ժամկետի ավարտից հետո և հայրենական գյուղմթերքի արտահանման կարգավորմանն ուղղված ՌԴ–ՄԱԿ հուշագրի իրագործման հարցում առաջընթացի բացակայության պայմաններում Մոսկվան որոշեց
հերթական երկարաձգման ժամկետը կրճատել մինչև 60 օր, այսինքն` մինչև մայիսի 18-ը։
«Տվյալ մոտեցման մասին պաշտոնապես տեղեկացվել են «սևծովյան նախաձեռնության» թուրքական և ուկրաինական կողմերը, ինչպես նաև ՄԱԿ–ի ներկայացուցիչները։ Նրանք պաշտոնական առարկություններ չեն հայտնել։ Այդպիսով` պայմանավորվածությունը շարունակում է գործել հետագա երկու ամիսների ընթացքում առկա պայմաններով` առանց որևէ փոփոխությունների` կապված ներգրավված նավահանգիստների, բեռների և տեսչական ստուգումների համաձայնեցված կարգի հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ երկարաձգման հետագա որոշումը կախված կլինի Ռուսաստան–ՄԱԿ հուշագրի իրագործման համատեքստում հետևյալ պայմանների իրականացման հարցում արձանագրված առաջընթացից` «Ռոսսելխոզբանկի» վերամիացում SWIFT համակարգին, գյուղտեխնիկայի, պահեստամասերի մատակարարումների և սպասարկման ծառայության վերականգնում, ապահովագրման և վերաապահովագրման սահմանափակումների չեղարկում, ինչպես նաև նավահանգիստների հասանելիության արգելքի վերացում, «Տոլյատի–Օդեսա» ամոնիակային խողովակաշարի աշխատանքի վերսկսում, պարենամթերքի և պարարտանյութի տեղափոխման և արտադրման հետ կապված ՌԴ ընկերությունների արտասահմանյան ակտիվների և հաշիվների ապաարգելափակում։
Գերատեսչությունում կրկին ընդգծել են, որ տվյալ պահանջների իրագործման հարցում առաջընթաց չունենալու դեպքում (պահանջներ, որոնք նոր չեն և պետք է լուծված լինեին Ռուսաստան–ՄԱԿ հուշագրի շրջանակում) Մոսկվան կդադարեցնի իր մասնակցությունը «սևծովյան նախաձեռնությանը»։
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
Հացահատիկային գործարքն ինքնին փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նախատեսում է նաև ապաշրջափակել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանումը։ Մոսկվան նշել է, որ հենց դա չի կատարվել։ Ընդ որում` ՄԱԿ-ի կողմից հավաստիացումներ են եղել, որ սահմանափակումները կհանվեն։