https://arm.sputniknews.ru/20230320/ghazakhstanum-kajacats-yntrutjunnery-hamapataskhanel-en-mijazgajin-nvormerin-hapk-khv-56945304.html
Ղազախստանում կայացած ընտրությունները համապատասխանել են միջազգային նորմերին. ՀԱՊԿ ԽՎ
Ղազախստանում կայացած ընտրությունները համապատասխանել են միջազգային նորմերին. ՀԱՊԿ ԽՎ
Sputnik Արմենիա
Մաժիլիսի պատգամավորների 69 մանդատին հավակնող կուսակցությունների 7 ցուցակում ընդգրկված է 281 թեկնածու։ 20.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-20T09:47+0400
2023-03-20T09:47+0400
2023-03-20T09:55+0400
ղազախստան
ընտրություններ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
խորհրդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/13/56930711_0:0:1601:901_1920x0_80_0_0_b7f5637f78302068355fde86c526e1c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Մարտի 19-ինՂազախստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցկացվել են միջազգային նորմերին և ազգային օրենսդրությանը համապատասխան: Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) առաքելության համակարգող, Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մարկևիչը։Անցած գիշեր հրապարակված հասարակական կարծիքի երեք հարցումների արդյունքների համաձայն՝ երկրի խոշորագույն «Ամանատ» կուսակցությունն ընտրություններում առաջատարն է ավելի քան 53 տոկոս արդյունքով, ստորին պալատի կազմում ընդգրկվելու համար 5 տոկոս շեմը կարող են հաղթահարել երկրում գրանցված 7 կուսակցություններից 5-ը կամ 6-ը:Բացի այդ, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների առաքելությունը Ղազախստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրական տեղամասերում անվտանգության և իրավակարգի ապահովման բարձր մակարդակ է արձանագրել: Ղազախստանում ընտրատեղամասերի փակմանն ընդառաջ քաղաքացիների մասնակցությունը եղել է 54.09%Հիշեցնենք՝ Ղազախստանում որհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 7 կուսակցություն` «Ամանաթ», Դեմոկրատական «Ակ ժոլ» կուսակցությունը, Ղազախստանի ազգային կուսակցությունը, «Աուիլ» ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը, Համազգային սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, Ղազախստանի կանաչների «Բայտակ» կուսակցությունը և «Respublica կուսակցություն» հասարակական միավորումը։Մաժիլիսի պատգամավորների 69 մանդատին հավակնող կուսակցությունների 7 ցուցակում ընդգրկված է 281 թեկնածու։ Բացի այդ, հանրապետությունում կազմակերպվել է 29 միամանդատ մեծամասնական ընտրատարածք, որտեղ պայքարել են ինչպես կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես էլ ինքնաառաջադրվածները։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/13/56930711_0:0:1453:1090_1920x0_80_0_0_2d92c61154c7ec07d73ab24f8711db37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղազախստան, ընտրություններ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), խորհրդարան
ղազախստան, ընտրություններ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), խորհրդարան
Ղազախստանում կայացած ընտրությունները համապատասխանել են միջազգային նորմերին. ՀԱՊԿ ԽՎ
09:47 20.03.2023 (Թարմացված է: 09:55 20.03.2023) Մաժիլիսի պատգամավորների 69 մանդատին հավակնող կուսակցությունների 7 ցուցակում ընդգրկված է 281 թեկնածու։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Մարտի 19-ինՂազախստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցկացվել են միջազգային նորմերին և ազգային օրենսդրությանը համապատասխան: Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) առաքելության համակարգող, Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մարկևիչը։
«Անհրաժեշտ է արձանագրել, և մենք դա նշել ենք մեր եզրակացության մեջ, որ ընտրություններն անցկացվել են Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային նորմերին համապատասխան։ Քվեաթերթիկների տրման, տեսանելի քարոզչանյութերի տեղադրման, բուն քվեարկության գործընթացի կազմակերպման կարգի, ձայների հաշվարկի ընթացքում խախտումներ չենք հայտնաբերել, ինչն էլ նշել ենք դիտորդների միջազգային խմբի եզրակացության մեջ», - նշել է նա։
Անցած գիշեր հրապարակված հասարակական կարծիքի երեք հարցումների արդյունքների համաձայն՝ երկրի խոշորագույն «Ամանատ» կուսակցությունն ընտրություններում առաջատարն է ավելի քան 53 տոկոս արդյունքով, ստորին պալատի կազմում ընդգրկվելու համար 5 տոկոս շեմը կարող են հաղթահարել երկրում գրանցված 7 կուսակցություններից 5-ը կամ 6-ը:
Բացի այդ, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների առաքելությունը Ղազախստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրական տեղամասերում անվտանգության և իրավակարգի ապահովման բարձր մակարդակ է արձանագրել:
Հիշեցնենք՝ Ղազախստանում որհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 7 կուսակցություն` «Ամանաթ», Դեմոկրատական «Ակ ժոլ» կուսակցությունը, Ղազախստանի ազգային կուսակցությունը, «Աուիլ» ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը, Համազգային սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, Ղազախստանի կանաչների «Բայտակ» կուսակցությունը և «Respublica կուսակցություն» հասարակական միավորումը։
Մաժիլիսի պատգամավորների 69 մանդատին հավակնող կուսակցությունների 7 ցուցակում ընդգրկված է 281 թեկնածու։ Բացի այդ, հանրապետությունում կազմակերպվել է 29 միամանդատ մեծամասնական ընտրատարածք, որտեղ պայքարել են ինչպես կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես էլ ինքնաառաջադրվածները։