https://arm.sputniknews.ru/20230320/erevany-chi-hrazharvel-haj-adrbejanakan-sahmanin-hapk-araqelutjun-teghakajeluc-mirzvojan-56975828.html
Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց. Միրզոյան
Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ համապատասխան որոշման նախագիծը սեղանին է, աշխատանքներն էլ շարունակվում են։ 20.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-20T16:50+0400
2023-03-20T16:50+0400
2023-03-20T16:57+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
արարատ միրզոյան
սերգեյ լավրով
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56973048_0:0:1600:900_1920x0_80_0_0_95cd592bc458987b51dc3d00b824e732.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց։ Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նա նաև հիշեցրեց, որ համապատասխան որոշման նախագիծը սեղանին է, նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության հարցին` ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ առաքելության գործառույթներն ու մանդատը հստակ ամրագրված են։ՌԴ ԱԳ նախարարն իր հերթին հիշեցրեց, որ որոշումը եղել է Երևանում կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին կայացած բազմաժամյա բանակցությունների առարկա։ Բոլոր նախարարները համաձայնեցրել են այն։ Այժմ քիչ է մնացել, պետք է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն իրենց ստորագրությունները դնեն։ Առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը դրան ամբողջությամբ պատրաստ է։Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։Իսկ 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56973048_200:0:1400:900_1920x0_80_0_0_78f418623d345e2b3154864e823ffc85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արարատ միրզոյան, սերգեյ լավրով, սահման
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արարատ միրզոյան, սերգեյ լավրով, սահման
Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց. Միրզոյան
16:50 20.03.2023 (Թարմացված է: 16:57 20.03.2023) ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ համապատասխան որոշման նախագիծը սեղանին է, աշխատանքներն էլ շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց։ Պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին` Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նաև հիշեցրեց, որ համապատասխան որոշման նախագիծը սեղանին է, նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
«Այստեղ մեզ համար առանցքային էր այն, որ մեր ընկալմամբ ՀԱՊԿ գործընկերները կազմակերպության պատասխանատվության հստակ գոտին չէին ընդունում։ Մեր տեսանկյունից դա փոքր–ինչ խնդրահարույց էր։ Կրկնեմ, որոշման նախագիծը սեղանին է, աշխատանքը շարունակվում է»,– նշեց Միրզոյանը։
Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության հարցին` ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ առաքելության գործառույթներն ու մանդատը հստակ ամրագրված են։
ՌԴ ԱԳ նախարարն իր հերթին հիշեցրեց, որ որոշումը եղել է Երևանում կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին կայացած բազմաժամյա բանակցությունների առարկա։ Բոլոր նախարարները համաձայնեցրել են այն։ Այժմ քիչ է մնացել, պետք է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն իրենց ստորագրությունները դնեն։ Առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը դրան ամբողջությամբ պատրաստ է։
Լավրովի խոսքով` ինքն ուրախ է, որ Հայաստանը չի հրաժարվել այդ գաղափարից։ Միրզոյանը շեշտեց, որ դա բխում է տարածաշրջանում անվտանգության ապահովման շահերից։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար
Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։
Իսկ 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած
եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։