https://arm.sputniknews.ru/20230320/erakvoghm-hajtararutjunnery-mnum-en-khndirneri-lutsman-banalin-lavrvov-56966805.html
Եռակողմ հայտարարությունները մնում են խնդիրների լուծման բանալին. Լավրով
Եռակողմ հայտարարությունները մնում են խնդիրների լուծման բանալին. Լավրով
Sputnik Արմենիա
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ–ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը։ 20.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-20T14:54+0400
2023-03-20T14:54+0400
2023-03-20T15:20+0400
սերգեյ լավրով
արարատ միրզոյան
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51680847_0:0:1600:901_1920x0_80_0_0_270b6f1ff270a96329ee2125242ffd04.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ տարածաշրջանում իրադրության կարգավորման բանալին: Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։Նախարարը նշեց, որ այսօր հանդիպման օրակարգը հագեցած է ու հավելեց, որ անվտանգության հարցերին` հատկապես Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին հատուկ ուշադրություն է հատկացվելու։Լավրորվը հայտարարեց, որ ՌԴ–ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը, ինչպես տրանսպորտային ուղու ապաշրջափակման, այնպես էլ խաղաղ պայմանագրի համաձայնեցման գործում։Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին անգամ հանդիպել էին մարտի 3-ին Նյու Դելիում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51680847_0:0:1420:1065_1920x0_80_0_0_5d2f4d17129705533b22ac8acb98caae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, ռուսաստան
սերգեյ լավրով, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, ռուսաստան
Եռակողմ հայտարարությունները մնում են խնդիրների լուծման բանալին. Լավրով
14:54 20.03.2023 (Թարմացված է: 15:20 20.03.2023) Լավրովը հայտարարել է, որ ՌԴ–ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ տարածաշրջանում իրադրության կարգավորման բանալին: Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
Նախարարը նշեց, որ այսօր հանդիպման օրակարգը հագեցած է ու հավելեց, որ անվտանգության հարցերին` հատկապես Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին հատուկ ուշադրություն է հատկացվելու։
Լավրովը երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները համարում է հիմք իրադրության կայունացման ապահովման շահերից բխող բոլոր որոշումների իրականացման համար: Խոսքը և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական, և՛ միջազգային իրավական ոլորտների մասին է։
Լավրորվը հայտարարեց, որ ՌԴ–ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը, ինչպես տրանսպորտային ուղու ապաշրջափակման, այնպես էլ խաղաղ պայմանագրի համաձայնեցման գործում։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին անգամ հանդիպել էին մարտի 3-ին Նյու Դելիում։