https://arm.sputniknews.ru/20230320/arevmutqn-aktiv-ashkhatum-e-haravajin-kvovkasum-33-dzevachapy-tapalelu-hamar-lavrvov-56981402.html
Արևմուտքն ակտիվ աշխատում է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տապալելու համար. Լավրով
Արևմուտքն ակտիվ աշխատում է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տապալելու համար. Լավրով
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովի խոսքով` այդ ձևաչափի դեմ ուղղված գործունեության հետ մեկտեղ, Արևմուտքն աշխատում է նոր «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման ուղղությամբ։ 20.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-20T17:44+0400
2023-03-20T17:44+0400
2023-03-20T17:46+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
արևմուտք
ադրբեջան
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413462_0:0:3037:1708_1920x0_80_0_0_068c7a520c4a20fb840d3dab6893da7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Արևմուտքն ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տապալելու ուղղությամբ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի և այլ երկրների հետ տարածաշրջանում առաջ է տանում այդ ձևաչափը։ Վրացական կողմը դեռ մտածում է միանալու մասին, և Թբիլիսիի համար դռները բաց են, չնայած նախորդ առաջին հանդիպմանը։ Այժմ մասնակիցները մտածում են երկրորդը կազմակերպելու մասին։Աշխարհաքաղաքական այս մտահղացումներին զուգահեռ, Արևմուտքին ֆինանսապես աջակցում են տարբեր ՀԿ–ներ, որոնք զբաղվում են միջոցառումներով, նոր «գունավոր հեղափոխության» նախապատրաստմամբ։ Այդ բոլոր ՀԿ–ները հայտնի են։Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում դժվար թե անցկացվի. Վարդանյանը թվարկում է պատճառները«Նրանք հրապարակավ պաշտպանում են Արևմուտքի շահերը` փորձելով վարկաբեկել Ռուսաստանի և Իրանի գործողությունները։ Ուստի Հարավային Կովկասի շուրջ երկխոսության զարգացման, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային օրակարգի այլ հարցերի մեծ մասի ոչ մի հնարավորություն և անհրաժեշտություն չեմ տեսնում»,– նշեց Լավրովը։Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։
վրաստանի հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
արևմուտք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413462_154:0:2883:2047_1920x0_80_0_0_ce73e73e8408a3001b4e54df51ef84a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, արևմուտք, ադրբեջան, սերգեյ լավրով
հայաստան, վրաստանի հանրապետություն, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, արևմուտք, ադրբեջան, սերգեյ լավրով
Արևմուտքն ակտիվ աշխատում է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տապալելու համար. Լավրով
17:44 20.03.2023 (Թարմացված է: 17:46 20.03.2023) Սերգեյ Լավրովի խոսքով` այդ ձևաչափի դեմ ուղղված գործունեության հետ մեկտեղ, Արևմուտքն աշխատում է նոր «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Արևմուտքն ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տապալելու ուղղությամբ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի և այլ երկրների հետ տարածաշրջանում առաջ է տանում այդ ձևաչափը։ Վրացական կողմը դեռ մտածում է միանալու մասին, և Թբիլիսիի համար դռները բաց են, չնայած նախորդ առաջին հանդիպմանը։ Այժմ մասնակիցները մտածում են երկրորդը կազմակերպելու մասին։
«Արևմուտքն արդեն ակտիվ աշխատում է այս կառույցը քայքայելու ուղղությամբ, որը նոր է սկսել ծավալվել։ Արևմուտքը փորձում է հարավկովկասյան 3 հանրապետություններին պարտադրել ԵՄ–ի և ԱՄՆ–ի ծառայությունները։ Այդպիսով նա ներկայացնում է իր հավակնությունները` պնդել սեփական գերիշխանությունը ամենուր, իր սահմաններից հեռու` ուղղակիորեն ոտնահարելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի 3 ամենամոտ հարևանների օրինական շահերը։ Նկատի ունեմ Թուրքիային, Իրանին և Ռուսաստանին»,– նշեց Լավրովը։
Աշխարհաքաղաքական այս մտահղացումներին զուգահեռ, Արևմուտքին ֆինանսապես աջակցում են տարբեր ՀԿ–ներ, որոնք զբաղվում են միջոցառումներով, նոր «գունավոր հեղափոխության» նախապատրաստմամբ։ Այդ բոլոր ՀԿ–ները հայտնի են։
«Նրանք հրապարակավ պաշտպանում են Արևմուտքի շահերը` փորձելով վարկաբեկել Ռուսաստանի և Իրանի գործողությունները։ Ուստի Հարավային Կովկասի շուրջ երկխոսության զարգացման, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային օրակարգի այլ հարցերի մեծ մասի ոչ մի հնարավորություն և անհրաժեշտություն չեմ տեսնում»,– նշեց Լավրովը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց
«3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։