https://arm.sputniknews.ru/20230320/aknkalum-enq-rdi-ognutjuny-mirzvojany-lachini-mijancq-araqelutjun-ugharkelu-masin-56974954.html
Ակնկալում ենք ՌԴ–ի օգնությունը. Միրզոյանը` Լաչինի միջանցք առաքելություն ուղարկելու մասին
Ակնկալում ենք ՌԴ–ի օգնությունը. Միրզոյանը` Լաչինի միջանցք առաքելություն ուղարկելու մասին
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանն անդրադարձավ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքներին։ 20.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-20T16:40+0400
2023-03-20T16:40+0400
2023-03-20T16:41+0400
հայաստան
ռուսաստան
լաչինի միջանցք
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/11/25380985_0:83:1600:983_1920x0_80_0_0_baed37a375adb32135bb7db3020885c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ փոխգործակցություն է ակնկալում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելու հարցում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ` անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։Միրզոյանը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխման գործում ռուսական խաղաղապահ զորախմբի դերը կարևոր է։Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության երաշխավորման մեխանիզմների ապահովման և միջազգային մասնակցության անհրաժեշտությունը։«Ցեղասպանության կանխարգելման համար պետք է միջազգային մասնակցություն լինի, պետք է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Այս հարցում մենք ռուսական կողմի հետ փոխգործակցության հույս ունենք»,– ընդգծեց նախարարը։Նա նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքներին, որը հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող հանգիստ ապրել իր տարածքում, եթե չընդունի Ադրբեջանի պայմանները։ Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/11/25380985_90:0:1510:1065_1920x0_80_0_0_42f0b82c8a0b6bf4ae11b9883a0e1688.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, լաչինի միջանցք, իլհամ ալիև
հայաստան, ռուսաստան, լաչինի միջանցք, իլհամ ալիև
Ակնկալում ենք ՌԴ–ի օգնությունը. Միրզոյանը` Լաչինի միջանցք առաքելություն ուղարկելու մասին
16:40 20.03.2023 (Թարմացված է: 16:41 20.03.2023) Արարատ Միրզոյանն անդրադարձավ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքներին։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ փոխգործակցություն է ակնկալում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելու հարցում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ` անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։
Միրզոյանը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխման գործում ռուսական խաղաղապահ զորախմբի դերը կարևոր է։
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության երաշխավորման մեխանիզմների ապահովման և միջազգային մասնակցության անհրաժեշտությունը։
«Ցեղասպանության կանխարգելման համար պետք է միջազգային մասնակցություն լինի, պետք է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Այս հարցում մենք ռուսական կողմի հետ փոխգործակցության հույս ունենք»,– ընդգծեց նախարարը։
Նա նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքներին, որը հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող հանգիստ ապրել իր տարածքում, եթե չընդունի Ադրբեջանի պայմանները։
Միրզոյանն ընդգծեց` Երևանի դիրքորոշումը մնում է նույնը` լուծումներ հնարավոր է գտնել միայն բանակցությունների միջոցով, Հայաստանը հավատարիմ է մնում առաջնորդների բոլոր եռակողմ հայտարարություններին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։