00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն Covid-ի դեմ մոտ 20 մլն դոլարի պատվաստանյութ է գնել

© Sputnik / Asatur YesayantsԿորոնավիրուսի դեմ պատվաստում Երևանում
Կորոնավիրուսի դեմ պատվաստում Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2023
Կորոնավիրուսի դեմ պատվաստում Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ իշխանությունները, պաշտոնական տվյալների համաձայն, կորոնավիրուսի դեմ ընդհանուր առմամբ 1 մլն 847 հազար 260 դեղաչափ պատվաստանյութ են գնել։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանը շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի կորոնավիրուսի դեմ ստեղծված (դեղերի մշակման պահից,– խմբ.) պատվաստանյութ է գնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
2023 թվականի մարտի 9-ի դրությամբ Հայաստանը գնել և նվեր է ստացել 3 մլն 840 հազար 600 դեղաչափ AstraZeneca, Sputnik V, CoronaVac, Sinopharm, Moderna, Sputnik Light, Pfizer պատվաստանյութեր։
ՀՀ առողջապահության նախարարությունը գնել է 1 մլն 847 հազար 260 դեղաչափ պատվաստանյութ և ծախսել 7 մլրդ 495 հազար 072.2 դրամ (19.2 մլն ԱՄՆ դոլար), ներառյալ բոլոր ծախսերը։
2023 թվականի մարտի 9-ի դրությամբ COVID-19–ի դեմ պատվաստում է ստացել 1 մլն 143 հազար 385 քաղաքացի։ Նրանցից առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 159 հազար 999 մարդ, իսկ երկրորդ դեղաչափը` 1 մլն 041 հազար մարդ, բուստեր դեղաչափն էլ ստացել են 88 հազար 923–ը։
Բժշկական սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից խոտանվել է Հայաստանին նվիրաբերված 798 հազար 884 դեղաչափ ժամկետանց պատվաստանյութ։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել են առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Գործով ներգրավված են առողջապահության ոլորտի ևս 9 ներկայացուցիչներ։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ քրեական գործ կարող է հարուցվել անձամբ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի դեմ։
Լրահոս
0