https://arm.sputniknews.ru/20230317/rusastany-mtadir-e-navtamugh-karucel-afrikajum-56875416.html
Ռուսաստանը մտադիր է նավթամուղ կառուցել Աֆրիկայում
Ռուսաստանը մտադիր է նավթամուղ կառուցել Աֆրիկայում
Sputnik Արմենիա
Երկրները համատեղ ձեռնարկություն կստեղծեն, որը կզբաղվի գործնական հարցերով։ 17.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-17T14:58+0400
2023-03-17T14:58+0400
2023-03-17T14:59+0400
ռուսաստան
աֆրիկա
նավթ
դոլար
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42494183_0:0:3187:1793_1920x0_80_0_0_88e44e71281d67e5c6a38b79352c599a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Առաջիկա ամիսներին Ռուսաստանն ու Կոնգոյի Հանրապետությունը պայմանագիր կստորագրեն Աֆրիկյան երկրին նավթամթերք մատակարարելու համար խողովակաշար կառուցելու մասին: Փաստաթղթի պատրաստման մասին հայտարարել է Կոնգոյում Ռուսաստանի դեսպան Գեորգի Չեպիկը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Պայմանագրի կնքումից հետո երկրները համատեղ ձեռնարկություն կստեղծեն, որը կզբաղվի գործնական հարցերով։ Չեպիկը նշել է, որ մենայն հավանականությամբ համաձայնագրում կհիշատակվի «ԶՆԳՍ-Պրոմեթեյ» ընկերությունը, որը հետաքրքրված է նախագծով։Մոզամբիկով անցնող նավթատարի կառուցման մասին ավելի վաղ խնդրել էր Զիմբաբվեի իշխող ZANU-PF կուսակցության խոսնակ Քրիստոֆեր Մութսվանգվան։ Նրա խոսքով` երկիրը կցանկանար Ռուսաստանի հետ համագործակցել նավահանգիստների, երկաթուղիների, էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման օբյեկտների կառուցման գործում։Զիմբաբվեն պատրաստ է ռուսական նավթ և նավթամթերք գնել, եթե առանց ԱՄՆ դոլար օգտագործելու վճարման հնարավորություն լինի։ Որպես վճարման միջոց Մութսվանգվան առաջարկել է Զիմբաբվեի դոլարը։Ռուսաստանը ռուսական նավթամթերքների մատակարարման եվրոպական էմբարգոյից հետո ստիպված է իրացման նոր շուկաներ փնտրել, որպեսզի նավթավերամշակման գործարաններում արտադրությունը չկրճատվի։ Այս հարցում հնարավոր չէ հույս դնել Հնդկաստանի և Չինաստանի օգնության վրա, քանի որ նրանք իրենց սեփական վերամշակման կարողություններն են զարգացնում։Նավթային պատժամիջոցներ. ինչպես Ռուսաստանը խորամանկեց Արևմուտքին
աֆրիկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42494183_220:0:2951:2048_1920x0_80_0_0_bcdf0d51f00b4a33bb59b2eb222edb80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աֆրիկա, նավթ, դոլար, համաձայնագիր
ռուսաստան, աֆրիկա, նավթ, դոլար, համաձայնագիր
Ռուսաստանը մտադիր է նավթամուղ կառուցել Աֆրիկայում
14:58 17.03.2023 (Թարմացված է: 14:59 17.03.2023) Երկրները համատեղ ձեռնարկություն կստեղծեն, որը կզբաղվի գործնական հարցերով։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Առաջիկա ամիսներին Ռուսաստանն ու Կոնգոյի Հանրապետությունը պայմանագիր կստորագրեն Աֆրիկյան երկրին նավթամթերք մատակարարելու համար խողովակաշար կառուցելու մասին: Փաստաթղթի պատրաստման մասին հայտարարել է Կոնգոյում Ռուսաստանի դեսպան Գեորգի Չեպիկը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ կողմերը պատրաստվում են միջկառավարական համաձայնագրի մակարդակին հասնել «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովից առաջ, որը կայանալու է 2023 թվականի հուլիսին Սանկտ Պետերբուրգում: Խողովակաշարը կկապի Կոնգոյի Հանրապետության խոշորագույն քաղաքները Պուենտ Նուարը և Բրազավիլը։
Պայմանագրի կնքումից հետո երկրները համատեղ ձեռնարկություն կստեղծեն, որը կզբաղվի գործնական հարցերով։ Չեպիկը նշել է, որ մենայն հավանականությամբ համաձայնագրում կհիշատակվի «ԶՆԳՍ-Պրոմեթեյ» ընկերությունը, որը հետաքրքրված է նախագծով։
Մոզամբիկով անցնող նավթատարի կառուցման մասին ավելի վաղ խնդրել էր Զիմբաբվեի իշխող ZANU-PF կուսակցության խոսնակ Քրիստոֆեր Մութսվանգվան։ Նրա խոսքով` երկիրը կցանկանար Ռուսաստանի հետ համագործակցել նավահանգիստների, երկաթուղիների, էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման օբյեկտների կառուցման գործում։
Զիմբաբվեն պատրաստ է ռուսական նավթ և նավթամթերք գնել, եթե առանց ԱՄՆ դոլար օգտագործելու վճարման հնարավորություն լինի։ Որպես վճարման միջոց Մութսվանգվան առաջարկել է Զիմբաբվեի դոլարը։
Ռուսաստանը ռուսական նավթամթերքների մատակարարման եվրոպական էմբարգոյից հետո ստիպված է իրացման նոր շուկաներ փնտրել, որպեսզի նավթավերամշակման գործարաններում արտադրությունը չկրճատվի։ Այս հարցում հնարավոր չէ հույս դնել Հնդկաստանի և Չինաստանի օգնության վրա, քանի որ նրանք իրենց սեփական վերամշակման կարողություններն են զարգացնում։