00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն ու Ալիևը զրուցել են հեռախոսով․ Հարավային Կովկասին վերաբերող հարցեր են քննարկել

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2023
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
Ռուաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման հարցեր են քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտնի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն»,- ասված է հաղորդագրությունում։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման հարցերի շուրջ։
Հիշեցնենք` մարտի 13-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը և խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը քննարկելիս Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու, ՌԴ խաղաղապահների հետ սերտ շփման և փոխգործակցության անհրաժեշտությունը:
Ավելի ուշ ՀՀ կառավարությունը հայտնեց, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այդ համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը:
Փաշինյանը ներկայացրեց Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասները
Լրահոս
0