00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու ՀՀ-ն Մոսկվայի ցուցահանդեսի փոխարեն նախընտրեց գնալ Բեռլին. Քերոբյանի մեկնաբանությունը

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2023
Վահան Քերոբյան
Բաժանորդագրվել
Հայաստանը ցանկանում են «mass market» կատեգորիայից վերածել միջին և միջինից բարձր գնային սեգմենտի զբոսաշրջային ուղղության։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ռուսաստանում անցկացվող զբոսաշրջության և հյուրընկալության արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում (MITT) Հայաստանը տաղավար չի ունեցել մի քանի պատճառով։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց՝ առաջին պատճառն այն էր, որ Բեռլինում անցկացվող ITB զբոսաշրջային ցուցահանդեսի և Մոսկվայում անցկացվող MITT–ի ժամկետներն էին շատ մոտ։ Ըստ նրա` թե՛ նախարարությունը, թե՛ զբոսաշրջային օպերատորները միաժամանակ երկու տեղում լինելու ռեսուրս չունեին։
Մարտի 5-7 Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվում էր աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը` ITB–ն, որին Հայաստանը մասնակցում էր առանձին տաղավարով։ Իսկ մարտի 16-18–ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի խոշորագույն միջազգային ցուցահանդեսում Հայաստանը տաղավար չի ունեցել։

«Կա նաև խնդիր, և մենք ուզում ենք այդ խնդիրը լուծել, որ զբոսաշրջային հոսքերը ոչ միայն մեկ աղբյուրից լինեն, այլ դիվերսիֆիկացված։ Մենք զբոսաշրջությունը փորձում ենք «mass market» կատեգորիայից տեղափոխել միջին և միջինից բարձր գնային սեգմենտ, և այս առումով զբոսաշրջային հոսքերն այլ ուղղություններով դիվերսիֆիկացնելն ուղղակի անհրաժեշտ է մեզ համար»,– ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով` մեր երկիրը ջանք չի խնայում, որ մեծացնի նաև արաբական և ամերիկյան շուկաներից զբոսաշրջային հոսքը։
Նախարարը միաժամանակ շեշտեց, որ ռուսական շուկայի նկատմամբ մեր հետաքրքրությունը միայն մեծանում է։
«Մենք այս տարի բազմաթիվ ծրագրեր ունենք Ռուսաստանից զբոսաշրջիկներ ներգրավելու ուղղությամբ, այդ թվում` պարբերականների հետ աշխատանք, ճանաչողական այցեր ռուսական զբոսաշրջային օպերատորներ համար, որ նրանց Հայաստան բերենք և բազմաթիվ այլ ծրագրեր»,– նշեց նախարարը։
Ամռանը Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ զբոսաշրջային ընկերությունների համաժողովը, իսկ սեպտեմբերին ՄԱԿ-ի զբոսաշրջության զարգացման կոմիտեի հետ համագործակցությամբ տեղի կունենա զբոսաշրջության ոլորտում ներդրումների գագաթնաժողով, ինչը, Քերոբյանի խոսքով, թույլ կտա ավելի լավ ցույց տալ Հայաստանը աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Հայաստանի կառավարությունը 2023 թվականին զբոսաշրջության զարգացման բյուջեն զգալիորեն ավելացրել է՝ 200 մլն դրամից հասցնելով 1 միլիարդի։
«Բայց եթե ավելացնենք գերմանական GIZ-ի և այլ գործընկերների կողմից տրամադրվող լրացուցիչ ռեսուրսները, ապա ավելի մեծ թիվ կստացվի։ Մարկետինգային բյուջեն, որը կծախսվի Ռուսաստանի վրա, նույնպես զգալիորեն ավելի մեծ է, քան նախորդ տարիներին»,- ասաց Քերոբյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 670 հազար զբոսաշրջիկ, գրեթե 50%-ը Ռուսաստանից է եկել։
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն մեկնաբանել է հայկական տաղավարի բացակայությունը Մոսկվայում
Լրահոս
0