https://arm.sputniknews.ru/20230317/hajastann-ev-vrastany-npatak-unen-datakhazneri-hamar-usumnakan-ajcer-irakanacnel-56859587.html
Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն դատախազների համար ուսումնական այցեր իրականացնել
Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն դատախազների համար ուսումնական այցեր իրականացնել
Sputnik Արմենիա
Վարդապետյանը ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի առթիվ պատրաստվում է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին հրավիրել Հայաստան։ 17.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-17T10:38+0400
2023-03-17T10:38+0400
2023-03-17T11:12+0400
աննա վարդապետյան
դատախազ
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56858932_0:84:1600:984_1920x0_80_0_0_8a996337b2a5405272bf9a6d7e2a45ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանի դատախազ Աննա Վարդապետյանն ու ՀՀ–ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեի 2 երկրի դատախազությունների միջև ստորագրված համագործակցության փոխըմբռնման հուշագրի շրջանակներում նպատակ ունեն դատախազների համար տարբեր ձևաչափերի քննարկումներ, ֆորումներ, ուսումնական այցեր և համատեղ ծրագրեր իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Աննա Վարդապետյանն արդյունավետ է գնահատել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցությունը։ Ընդգծվել է, որ միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրացի գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան:Հանդիպման ավարտին Վարդապետյանը դեսպանին տեղեկացրել է, որ 2023 թվականի հուլիսի 1-ին ՀՀ դատախազությունը կնշի հիմնադրման 105-ամյակը։ Միջոցառմանը մասնակցելու համար առաջիկայում հրավեր կուղարկվի վրաց գործընկերոջը՝ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին:Ծրագրում ենք դատախազների մասնակցությամբ այցեր իրականացնել դպրոցներ. ՎարդապետյանԴեսպանը Վարդապետյանի հետ զրույցում կարևորել է 2 երկրի դատախազությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել է այցելել Վրաստան:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56858932_90:0:1511:1066_1920x0_80_0_0_02dc56193b89d4d04d9cf95b5308d76b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա վարդապետյան, դատախազ, հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն
աննա վարդապետյան, դատախազ, հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն
Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն դատախազների համար ուսումնական այցեր իրականացնել
10:38 17.03.2023 (Թարմացված է: 11:12 17.03.2023) Վարդապետյանը ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի առթիվ պատրաստվում է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին հրավիրել Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանի դատախազ Աննա Վարդապետյանն ու ՀՀ–ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեի 2 երկրի դատախազությունների միջև ստորագրված համագործակցության փոխըմբռնման հուշագրի շրջանակներում նպատակ ունեն դատախազների համար տարբեր ձևաչափերի քննարկումներ, ֆորումներ, ուսումնական այցեր և համատեղ ծրագրեր իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Աննա Վարդապետյանն արդյունավետ է գնահատել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցությունը։ Ընդգծվել է, որ միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրացի գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան:
«Երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս գործընկերային ձևաչափով լուծել բոլոր խնդիրները»,- շեշտել է ՀՀ գլխավոր դատախազը:
Հանդիպման ավարտին Վարդապետյանը դեսպանին տեղեկացրել է, որ 2023 թվականի հուլիսի 1-ին ՀՀ դատախազությունը կնշի հիմնադրման 105-ամյակը։ Միջոցառմանը մասնակցելու համար առաջիկայում հրավեր կուղարկվի վրաց գործընկերոջը՝ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին:
Դեսպանը Վարդապետյանի հետ զրույցում կարևորել է 2 երկրի դատախազությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել է այցելել Վրաստան: