https://arm.sputniknews.ru/20230317/2022-in-enterprajz-armenia-e-dimel-610-gvortsarar-ev-nerdrvogh-hashvetvutjun-varchapetin-56882968.html
2022-ին «Էնթերփրայզ Արմենիա» է դիմել 610 գործարար և ներդրող. հաշվետվություն վարչապետին
2022-ին «Էնթերփրայզ Արմենիա» է դիմել 610 գործարար և ներդրող. հաշվետվություն վարչապետին
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ անելիքներին և միջոցառումներին առնչվող հարցեր: 17.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-17T16:36+0400
2023-03-17T16:36+0400
2023-03-17T16:37+0400
նիկոլ փաշինյան
ներդրում
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56881045_0:64:1600:964_1920x0_80_0_0_b0ec1b8b10a1766603a29db50aa78b18.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. 2022 թվականին «Էնթերփրայզ Արմենիա» է դիմել ավելի քան 610 գործարար և ներդրող։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2022 թվականի կատարողականը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Մասնավորապես, ներկայացվել են «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից 3 հիմնական ուղղությամբ իրականացված աշխատանքները, այն է՝ «մեկ պատուհան» սկզբունքով օտարերկրյա և տեղացի ներդրողներին ներդրումներ իրականացնելու գործընթացում ուղեկցում, Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկում և Հայաստանի ներդրումային միջավայրի առաջմղում, նոր ներդրումների ներգրավում:Հաշվետվությունից հետո քննարկվել են ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ անելիքներին և միջոցառումներին առնչվող հարցեր:Փաշինյանը կարևորել է ներդրումների ներգրավման, ներդրողներին օժանդակության մեխանիզմների և գործիքակազմի շարունակական բարելավումը: Խորհրդակցության արդյունքներով վարչապետը տվել է մի շարք հանձնարարականներ:Նշենք, որ ստեղծումից ի վեր կառույցը տարբեր փուլերում աջակցություն է տրամադրել ավելի քան 1600 գործարարի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56881045_137:0:1558:1066_1920x0_80_0_0_c3e7ec1dc99b97ec92ff11dfc26118e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ներդրում, հայաստան
նիկոլ փաշինյան, ներդրում, հայաստան
2022-ին «Էնթերփրայզ Արմենիա» է դիմել 610 գործարար և ներդրող. հաշվետվություն վարչապետին
16:36 17.03.2023 (Թարմացված է: 16:37 17.03.2023) Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ անելիքներին և միջոցառումներին առնչվող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. 2022 թվականին «Էնթերփրայզ Արմենիա» է դիմել ավելի քան 610 գործարար և ներդրող։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2022 թվականի կատարողականը։ Տեղեկությունը
հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ներկայացվել են «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից 3 հիմնական ուղղությամբ իրականացված աշխատանքները, այն է՝ «մեկ պատուհան» սկզբունքով օտարերկրյա և տեղացի ներդրողներին ներդրումներ իրականացնելու գործընթացում ուղեկցում, Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկում և Հայաստանի ներդրումային միջավայրի առաջմղում, նոր ներդրումների ներգրավում:
«Աշխատանք է տարվել 280-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ: Ուղեկցվող ընթացիկ ներդրումային ծրագրերի թիվը 40 է՝ 2.4-3.2 մլրդ ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով, արդեն մեկնարկել է 26 ծրագիր՝ շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հաշվետվությունից հետո քննարկվել են ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ անելիքներին և միջոցառումներին առնչվող հարցեր:
Փաշինյանը կարևորել է ներդրումների ներգրավման, ներդրողներին օժանդակության մեխանիզմների և գործիքակազմի շարունակական բարելավումը: Խորհրդակցության արդյունքներով վարչապետը տվել է մի շարք հանձնարարականներ:
Նշենք, որ ստեղծումից ի վեր կառույցը տարբեր փուլերում աջակցություն է տրամադրել ավելի քան 1600 գործարարի։