https://arm.sputniknews.ru/20230316/pashinjann-agnin-handznararel-e-dimel-mak-teghahanvats-hajerin-lgh-veradardznelu-harcvov--56806056.html
Փաշինյանն ԱԳՆ–ին հանձնարարել է դիմել ՄԱԿ` տեղահանված հայերին ԼՂ վերադարձնելու հարցով
Փաշինյանն ԱԳՆ–ին հանձնարարել է դիմել ՄԱԿ` տեղահանված հայերին ԼՂ վերադարձնելու հարցով
Sputnik Արմենիա
Փաշինյանը հիշեցրեց, որ համաձայն եռակողմ հայտարարության` ԼՂ–ից տեղահանված հայերը պետք է իրենց հայրենիք վերադառնան ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գլխավոր... 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T11:43+0400
2023-03-16T11:43+0400
2023-03-16T11:55+0400
նիկոլ փաշինյան
փախստական
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/14/52905297_0:150:1600:1050_1920x0_80_0_0_26af6291cf6e1ef1e20fefff99db13ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է դիմել Միավորված ազգերի կազմակերպություն։ Այս մասին Փաշինյանը հայտնեց կառավարության նիստի ժամանակ։Նա հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթը, որտեղ ասվում է, որ ներքին տեղահանված անձինք և փաստականները վերադառնում են ԼՂ–ի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո։Նա շեշտեց, որ այս կապակցությամբ պետական մարմինների են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ։ Նրանք բողոքում են, թե ինչու ՀՀ կառավարությունը չի պաշտպանում իրենց իրավունքները, ինչու չի բարձրացնում միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը։Փաշինյանն ընդգծեց` խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն ԼՂ–ին և նրան անմիջապես հարակից շրջանների փախստականներին ուներքին տեղահանվածներին։Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու ԱլիևըԸստ ՀՀ վարչապետի` սա խնդիր չէ, և Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչները կարող են ինքնակազմակերպվել և իրենց գույքային վերադարձի և այլ իրավունքները պաշտպանելմիջազգային ատյաններում։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/14/52905297_128:0:1549:1066_1920x0_80_0_0_4b3f89e41bcf5311a5a777c33b24d358.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, փախստական, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, հայաստան
նիկոլ փաշինյան, փախստական, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, հայաստան
Փաշինյանն ԱԳՆ–ին հանձնարարել է դիմել ՄԱԿ` տեղահանված հայերին ԼՂ վերադարձնելու հարցով
11:43 16.03.2023 (Թարմացված է: 11:55 16.03.2023) Փաշինյանը հիշեցրեց, որ համաձայն եռակողմ հայտարարության` ԼՂ–ից տեղահանված հայերը պետք է իրենց հայրենիք վերադառնան ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է դիմել Միավորված ազգերի կազմակերպություն։ Այս մասին Փաշինյանը հայտնեց կառավարության նիստի ժամանակ։
Նա հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի
եռակողմ հայտարարության այն դրույթը, որտեղ ասվում է, որ ներքին տեղահանված անձինք և փաստականները վերադառնում են ԼՂ–ի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո։
«Սա նշանակում է, որ պետք է միջազգային մեխանիզմներ գործարկվեն ԼՂ–ի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի շրջանների, Գետաշենի, Լաչինի և ԼՂ հարակից այլ շրջանների հայերի վերադարձի ուղղությամբ։ Այս մասով հանձնարարարել եմ ԱԳՆ–ին, որպեսզի բանակցություններ սկսի ՄԱԿ Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ` տեղահանված հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու վերաբերյալ»,– ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց, որ այս կապակցությամբ պետական մարմինների են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ։ Նրանք բողոքում են, թե ինչու ՀՀ կառավարությունը չի պաշտպանում իրենց իրավունքները, ինչու չի բարձրացնում միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը։
Փաշինյանն ընդգծեց` խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն ԼՂ–ին և նրան անմիջապես հարակից շրջանների փախստականներին ուներքին տեղահանվածներին։
Ըստ ՀՀ վարչապետի` սա խնդիր չէ, և Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչները կարող են ինքնակազմակերպվել և իրենց գույքային վերադարձի և այլ իրավունքները պաշտպանելմիջազգային ատյաններում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: