https://arm.sputniknews.ru/20230316/hajvoghvum-e-lvokalizacvats-pahel-kvontaktavvornerin-avanesjany-karmruki-masin-56811901.html
Հաջողվում է լոկալիզացված պահել կոնտակտավորներին. Ավանեսյանը` կարմրուկի մասին
Հաջողվում է լոկալիզացված պահել կոնտակտավորներին. Ավանեսյանը` կարմրուկի մասին
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարը հայտնեց, որ կարմրուկի ակտիվացմանը զուգահեռ պատվաստումների ակտիվացում է նկատվում։ 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T12:37+0400
2023-03-16T12:37+0400
2023-03-16T12:46+0400
կարմրուկ
հայաստան
հհ առողջապահության նախարարություն
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55359623_0:9:1600:909_1920x0_80_0_0_16ef8ed99bfaf97793546b21565adcc1.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Կարմրուկով վարակվածների թվերի կտրուկ աճ չկա և հաջողվում է լոկալիզացված պահել և սահմանափակել կոնտակտավորների շրջանակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում գրանցված կարմրուկի դեպքեր վիճակագրությանը` այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Դպրոցներում կիրառվում է համաճարակային ֆիլտր. նախարարները խոսել են կարմրուկի մասինՆախարարը հայտնեց, որ կարմրուկի ակտիվացմանը զուգահեռ պատվաստումների ակտիվացում է նկատվում։Այս պահին, նախարարի խոսքով, կան մի քանի առանձին դեպքեր, որոնք վարակի առաջնակի կրող են և իրենց հսկողության տակ են։ Միևնույն ժամանակ ԱՆ–ն էլ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում կապված համաճարակային իրավիճակի հետ` ժամանակ առ ժամանակ փոփոխելով մարտավարությունը։Կարմրուկի դեպքերը դեռ կավելանան. ՀՀ–ում կարող են տարածվել նաև կարմրախտն ու խոզուկըՀարցին` արդյոք նախարարությունը պարզել է`որ երկրից է բերվել վարակը, նախարարը նշեց, որ հենց տարածաշրջանի մի շարք երկրներում (ԱՀԿ 27 երկրներում) կան կարմրուկի բռնկումներ։ Ավանեսյանն ասաց, որ ունեն հետազոտության արդյունքները, սակայն հարկ չի համարում առանձնացնել որևէ երկիր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55359623_148:0:1571:1067_1920x0_80_0_0_b8ace5a7e937533dc18747ba9cd84a70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմրուկ, հայաստան, հհ առողջապահության նախարարություն, անահիտ ավանեսյան
կարմրուկ, հայաստան, հհ առողջապահության նախարարություն, անահիտ ավանեսյան
Հաջողվում է լոկալիզացված պահել կոնտակտավորներին. Ավանեսյանը` կարմրուկի մասին
12:37 16.03.2023 (Թարմացված է: 12:46 16.03.2023) Առողջապահության նախարարը հայտնեց, որ կարմրուկի ակտիվացմանը զուգահեռ պատվաստումների ակտիվացում է նկատվում։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Կարմրուկով վարակվածների թվերի կտրուկ աճ չկա և հաջողվում է լոկալիզացված պահել և սահմանափակել կոնտակտավորների շրջանակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում գրանցված կարմրուկի դեպքեր վիճակագրությանը` այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը հայտնեց, որ կարմրուկի ակտիվացմանը զուգահեռ պատվաստումների ակտիվացում է նկատվում։
«Սա շատ կարևոր է, և ես շատ գնահատում եմ, որ քաղաքացիները բավական աչալուրջ են և անգամ մեծահասակները դիմում են պատվաստումների»,–ասաց նախարարը։
Այս պահին, նախարարի խոսքով, կան մի քանի առանձին դեպքեր, որոնք վարակի առաջնակի կրող են և իրենց հսկողության տակ են։ Միևնույն ժամանակ ԱՆ–ն էլ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում կապված համաճարակային իրավիճակի հետ` ժամանակ առ ժամանակ փոփոխելով մարտավարությունը։
Հարցին` արդյոք նախարարությունը պարզել է`որ երկրից է բերվել վարակը, նախարարը նշեց, որ հենց տարածաշրջանի մի շարք երկրներում (ԱՀԿ 27 երկրներում) կան կարմրուկի բռնկումներ։ Ավանեսյանն ասաց, որ ունեն հետազոտության արդյունքները, սակայն հարկ չի համարում առանձնացնել որևէ երկիր։