https://arm.sputniknews.ru/20230316/grigvori-khachaturvovy-kkalanavvorvi-56826716.html
Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի
Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը։ 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T16:45+0400
2023-03-16T16:45+0400
2023-03-16T17:01+0400
գրիգորի խաչատուրով
կալանավորել
հհ դատախազություն
սեյրան օհանյան
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42318440_0:0:1601:901_1920x0_80_0_0_0b23137c2d05601e6b55be34e295538b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո 3–րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։Նշենք, որ Առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը, և դատախազությունն այդ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։ Վերաքննիչը բեկանել էր Առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարել դատախազության միջնորդությունը։Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, նրան խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել:Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ-ում ներկայացնելով Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը, հայտնել էր, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարը 2005-ի հուլիսի 11-ի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ–ին է տրամադրել Արմաշ համայնքի Երևանյան խճուղի 24/1 հասցեում գտնվող 1.2 հա և Երևանյան խճուղի 1/4Գ 0.9 հա հատուկ նշանակության հողերը։Ըստ դատախազի` այդ հողամասերից մեկը ձեռք էր բերել Գրիգորի Խաչատուրովը։ Վարդապետյանի խոսքով` Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, վերջինս 18 մլն դրամով է գրավ դրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42318440_82:0:1505:1067_1920x0_80_0_0_3b9beb1e5662582bfa56ad7f59b4261c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրիգորի խաչատուրով, կալանավորել, հհ դատախազություն, սեյրան օհանյան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
գրիգորի խաչատուրով, կալանավորել, հհ դատախազություն, սեյրան օհանյան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի
16:45 16.03.2023 (Թարմացված է: 17:01 16.03.2023) Ավելի վաղ Առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո 3–րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Նշենք, որ Առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը, և դատախազությունն այդ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։
Վերաքննիչը բեկանել էր Առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարել դատախազության միջնորդությունը։
Ի դեպ, Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը Sputnik Արմենիային ասաց, որ այս պահին դեռևս դատարանի որոշումը չի ստացել։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։
Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, նրան խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու
մեղադրանք է ներկայացվել:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը,
ԱԺ-ում ներկայացնելով Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը, հայտնել էր, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարը 2005-ի հուլիսի 11-ի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ–ին է տրամադրել Արմաշ համայնքի Երևանյան խճուղի 24/1 հասցեում գտնվող 1.2 հա և Երևանյան խճուղի 1/4Գ 0.9 հա հատուկ նշանակության հողերը։
Ըստ դատախազի` այդ հողամասերից մեկը ձեռք էր բերել Գրիգորի Խաչատուրովը։ Վարդապետյանի խոսքով` Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, վերջինս 18 մլն դրամով է գրավ դրել։