https://arm.sputniknews.ru/20230316/amn-petdepy-chi-tshanachum-rhskin-rusastani-masnakcutjan-dadarecumy-56786745.html
ԱՄՆ Պետդեպը չի ճանաչում ՌՀՍԿ–ին Ռուսաստանի մասնակցության դադարեցումը
ԱՄՆ Պետդեպը չի ճանաչում ՌՀՍԿ–ին Ռուսաստանի մասնակցության դադարեցումը
Sputnik Արմենիա
Վաշինգտոնը պնդում է, որ ՌԴ տեսուչները համապատասխան վիզաներ ունեն, և չկան այնպիսի պատժամիջոցներ, որոնք կխանգարեին Մոսկվային կիրառել տեսչության իրավունքը։ 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T09:30+0400
2023-03-16T09:30+0400
2023-03-16T09:33+0400
ամն
ռուսաստան
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1600:900_1920x0_80_0_0_489a3467f60e12da8b93c7761722906f.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանի կողմից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին մասնակցությունը դադարեցնելը «իրավաբանորեն կոռեկտ չէ», հայտարարել են Պետդեպում։«Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի հայտարարած դադարեցումն իրավաբանորեն կոռեկտ չէ։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանը շարունակում է պայմանագրի շրջանակում կապված մնալ պարտավորություններով», – նշվում է Պետդեպի տարածած հայտարարության մեջ։Պետդեպը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ռուսական կողմի հետ խնդիրները լուծելու համար` հայտարարելով պայմանագրի շրջանակում տեսուչների համար խոչընդոտների բացակայության մասին։Պուտինը փետրվարի 21-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրին` ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից: Նա նշել է, որ իր նախքան քննարկմանը վերադառնալը, «մենք պետք է մեզ համար հասկանանք, թե ինչին են հավակնում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և ինչպես ենք հաշվի առնելու դրանց ռազմավարական զինանոցները, այսինքն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հարվածային ներուժը»:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1200:900_1920x0_80_0_0_fbc24a77912b39b2271c99ef58475807.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, սպառազինություն
ամն, ռուսաստան, սպառազինություն
ԱՄՆ Պետդեպը չի ճանաչում ՌՀՍԿ–ին Ռուսաստանի մասնակցության դադարեցումը
09:30 16.03.2023 (Թարմացված է: 09:33 16.03.2023) Վաշինգտոնը պնդում է, որ ՌԴ տեսուչները համապատասխան վիզաներ ունեն, և չկան այնպիսի պատժամիջոցներ, որոնք կխանգարեին Մոսկվային կիրառել տեսչության իրավունքը։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանի կողմից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին մասնակցությունը դադարեցնելը «իրավաբանորեն կոռեկտ չէ», հայտարարել են Պետդեպում։
«Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի հայտարարած դադարեցումն իրավաբանորեն կոռեկտ չէ։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանը շարունակում է պայմանագրի շրջանակում կապված մնալ պարտավորություններով», – նշվում է Պետդեպի տարածած հայտարարության մեջ։
Պետդեպը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ռուսական կողմի հետ խնդիրները լուծելու համար` հայտարարելով պայմանագրի շրջանակում տեսուչների համար խոչընդոտների բացակայության մասին։
«ՌԴ տեսուչները համապատասխան վիզաներ ունեն։ Չկան այնպիսի պատժամիջոցներ, որոնք կխանգարեին Ռուսաստանին օգտվել տեսչության իր իրավունքից», – պնդում է Վաշինգտոնը։
Պուտինը փետրվարի 21-ին Դաշնային ժողովին
ուղղված ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրին` ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից: Նա նշել է, որ իր նախքան քննարկմանը վերադառնալը, «մենք պետք է մեզ համար հասկանանք, թե ինչին են հավակնում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և ինչպես ենք հաշվի առնելու դրանց ռազմավարական զինանոցները, այսինքն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հարվածային ներուժը»: