https://arm.sputniknews.ru/20230315/papikjany-patgamavvornerin-arajarkec-masnakcel-zinvvorakanneri-atestavvorman-gvortsyntacin-56747448.html
Պապիկյանը պատգամավորներին առաջարկեց մասնակցել զինվորականների ատեստավորման գործընթացին
Պապիկյանը պատգամավորներին առաջարկեց մասնակցել զինվորականների ատեստավորման գործընթացին
Sputnik Արմենիա
Զինծառայողների ատեստավորման գործընթացին կարող են հետևել ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորները։ 15.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-15T13:34+0400
2023-03-15T13:34+0400
2023-03-15T14:35+0400
սուրեն պապիկյան
նախարար
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/1251/67/12516743_0:0:1600:901_1920x0_80_0_0_dcc27ac532d1998b6529ea106d828f5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն Ազգային ժողովի պատգամավորներին կառաջարկի հետևել զինծառայողների ատեստավորման գործընթացին։ Այս մասին խորհրդարանում կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։Ըստ Պապիկյանի` ատեստավորման համապատասխան հանձնաժողովներում պատգամավորների թվի հարաբերակցությունը կարելի է քննարկել, կարելի է ներդնել նաև ռոտացիոն համակարգ։ Նա ընդգծեց` ներգրավվելու են և՛ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, և՛ պատգամավորներ, և՛ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ ըստ անհրաժեշտության։Պետք չէ ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին. ՔՊ–ական պատգամավորը` Պապիկյանի հրաժարականի մասինԱտեստավորման ծրագիրը ներդրվել է անցյալ տարվա վերջին։ Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը։Ատեստավորման արդյունքում շարքային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի և մարտական հերթապահության համար վճարվող հավելավճարի հետ կկազմի մինչև 422 000 դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1251/67/12516743_158:0:1578:1065_1920x0_80_0_0_fd9b38a1606446c5d303b1a6b08066c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, նախարար, հհ պաշտպանության նախարարություն (պն)
սուրեն պապիկյան, նախարար, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Պապիկյանը պատգամավորներին առաջարկեց մասնակցել զինվորականների ատեստավորման գործընթացին
13:34 15.03.2023 (Թարմացված է: 14:35 15.03.2023) Զինծառայողների ատեստավորման գործընթացին կարող են հետևել ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորները։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն Ազգային ժողովի պատգամավորներին կառաջարկի հետևել զինծառայողների ատեստավորման գործընթացին։ Այս մասին խորհրդարանում կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Առաջարկում եմ պատգամավորներին ներգրավել զինծառայողների ատեստավորման գործընթացում։ Խոսքը միայն իշխող խմբակցության մասին չէ, այլև ընդդիմադիր խորհրդարանականների։ Խնդիր ունենք բանակի որակը բարձրացնելու և անկեղծ հավատում եմ, որ բոլորդ շահագրգիռ եք, որպեսզի այս պրոցեսը լավ ընթացք ունենա։ Գործընկերնե՛ր, եթե տեսնեք որոշ խնդիրներ, ասե՛ք այդ մասին»,– ասաց նախարարը` դիմելով պատգամավորներին։
Ըստ Պապիկյանի` ատեստավորման համապատասխան հանձնաժողովներում պատգամավորների թվի հարաբերակցությունը կարելի է քննարկել, կարելի է ներդնել նաև ռոտացիոն համակարգ։ Նա ընդգծեց` ներգրավվելու են և՛ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, և՛ պատգամավորներ, և՛ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ ըստ անհրաժեշտության։
Ատեստավորման ծրագիրը ներդրվել է անցյալ տարվա վերջին։ Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը։
Ատեստավորման արդյունքում շարքային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի և մարտական հերթապահության համար վճարվող հավելավճարի հետ կկազմի մինչև 422 000 դրամ։