https://arm.sputniknews.ru/20230315/ete-vrastanum-rdi-dem-2rd-tshakat-bacvi-hhn-kzrkvi-kjanqi-karevvor-tshanaparhic-qaghaqaget-56746528.html
Եթե Վրաստանում ՌԴ–ի դեմ 2–րդ ճակատ բացվի, ՀՀ–ն կզրկվի կյանքի կարևոր ճանապարհից. քաղաքագետ
Եթե Վրաստանում ՌԴ–ի դեմ 2–րդ ճակատ բացվի, ՀՀ–ն կզրկվի կյանքի կարևոր ճանապարհից. քաղաքագետ
Sputnik Արմենիա
Հայաստանի համար ձեռնտու է, որ Վրաստանում լինի այնպիսի իշխանություն, որը կփորձի բալանսավորել Արևմուտքը և ՌԴ–ն։ 15.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-15T13:21+0400
2023-03-15T13:21+0400
2023-03-15T13:27+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
տարածաշրջան
արևմուտք
ռուսաստան
սուրեն սուրենյանց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56741096_0:0:1600:901_1920x0_80_0_0_6f8a605978c33f8f65c6c568ac995d0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հարավային Կովկասում հայ–ադրբեջանական հակամարտությանն ավելացել է մեկ այլ` ավելի վտանգավոր և խորքային հակամարտություն` Ռուսաստան– Արևմուտք հակամարտությունը։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տարածաշրջանային իրավիճակների վերաբերյալ քննարկմանը նման գնահատական հնչեցրեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։Քաղաքագետի դիտարկմամբ`այս տարածաշրջանում միջազգային հանրության կոնսոլիդացված ջանքեր չլինելու պարագայում միամիտ է ակնկալելը, որ մոտ ապագայում միջազգային երաշխիքներ կամ նախապայմաններ կլինեն հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։Հարավային Կովկասի մեկ այլ երկրում` Վրաստանում ևս իրավիճակը կայուն չէ, մասնավորապես ներքաղաքական կյանքը բարիկադավորվել է խորհրդարանում հայտնի իրադարձություններից հետո։Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ այրել են Եվրամիության դրոշըԱյս համատեքստում Սուրենյանցն ընդգծեց, որ Վրաստանում կան քաղաքական ուժեր, որոնք բացահայտ ասում են, որ այնտեղ փորձում են ձևավորել մի իշխանություն, որը Կովկասում երկրորդ ճակատ կբացի ընդդեմ Ռուսաստանի։Քաղաքագետի խոսքով` Վրաստանի իշխող ուժի զգուշավորությունը պայմանավորված է իրենց ունեցած դառը փորձով, երբ դեռ 2008 թվականին Արևմուտքից լսում էին ականջահաճո խոստումներ, ոգևորիչ խոսքեր, սակայն հիասթափություն ապրեցին։ Նույն ականջահաճո խոստումները, ըստ Սուրենյանցի, այժմ լսում է Հայաստանը։Այնուամենայնիվ, քաղաքագետի կարծիքով, Հայաստանի համար ձեռնտու է, որ Վրաստանում լինի այնպիսի իշխանություն, որը կփորձի բալանսավորել Արևմուտքը և ՌԴ–ն, հակառակ պարագայում`եթե ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ բացելու մտադրությամբ իշխանություն գա, ՀՀ–ն կյանքի կարևոր ճանապարհից կզրկվի։ Խոսքը Լարսի մասին է։Արևմուտքը կձգտի Վրաստանին ճնշելու միջոցներ ստեղծել` նրան դրդելով հակառուսական քայլերիԹե ինչպիսին կլինի նման լարված իրավիճակում ուժերի բալանսը տարածաշրջանում, մեծապես պայմանավորված է ուկրաինական պատերազմի ընթացքով, որը կանխատեսելի չէ։ Հետևաբար դժվար է հիմա կանխատեսումներ անելը, սակայն եղել է մի իրադարձություն, որը, քաղաքագետի խոսքով, որոշակիորեն իրավիճակ է փոխում և կարող է ուժային բալանսի առումով որոշիչ դեր ունենալ։Հիշեցնենք, որ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծով (ԶԼՄ-ներում հայտնի է որպես «օտարերկրյա գործակալների մասին օրենք») առաջարկվում էր Վրաստանում ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և օտարերկրյա պետությունից ֆինանսավորում ստացող սուբյեկտների ռեեստր:Երկու օր շարունակ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են հազարավոր ցուցարարներ ՝ առաջին ընթերցմամբ օրինագծի ընդունման ֆոնին։ Ուժայինները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցույցը ցրելու համար, տուժածներ են եղել ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների շրջանում: Հետագայում Վրաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրինագծին։
https://arm.sputniknews.ru/20230311/otarerkrja-gvortsakalneri-orenqi-inch-tarberakner-ein-nerkajacvel-vrastani-khvorhrdaranum-56560567.html
վրաստանի հանրապետություն
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56741096_118:0:1542:1068_1920x0_80_0_0_1140fdc040625c0be910a2032876b328.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, տարածաշրջան , արևմուտք, ռուսաստան, սուրեն սուրենյանց
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, տարածաշրջան , արևմուտք, ռուսաստան, սուրեն սուրենյանց
Եթե Վրաստանում ՌԴ–ի դեմ 2–րդ ճակատ բացվի, ՀՀ–ն կզրկվի կյանքի կարևոր ճանապարհից. քաղաքագետ
13:21 15.03.2023 (Թարմացված է: 13:27 15.03.2023) Հայաստանի համար ձեռնտու է, որ Վրաստանում լինի այնպիսի իշխանություն, որը կփորձի բալանսավորել Արևմուտքը և ՌԴ–ն։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հարավային Կովկասում հայ–ադրբեջանական հակամարտությանն ավելացել է մեկ այլ` ավելի վտանգավոր և խորքային հակամարտություն` Ռուսաստան– Արևմուտք հակամարտությունը։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տարածաշրջանային իրավիճակների վերաբերյալ քննարկմանը նման գնահատական հնչեցրեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Քաղաքագետի դիտարկմամբ`այս տարածաշրջանում միջազգային հանրության կոնսոլիդացված ջանքեր չլինելու պարագայում միամիտ է ակնկալելը, որ մոտ ապագայում միջազգային երաշխիքներ կամ նախապայմաններ կլինեն հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։
«Ավելին` մենք տեսնում ենք, որ կան միջազգային ակտորներ, որ բացահայտ շեշտադրում են անում այն բանի վրա, որ իրենք ջանքեր են գործադրելու այս տարածաշրջանում ռուս–իրականական համագործակցության դեմ։ Սա ենթադրում է, որ ապակայունացնող գործոնները գեներացվելու են տարածաշրջանում, որովհետև առանց նոր պատերազմի նոր ստատուս քվո ձևավորվել չի կարող»,–ասաց Սուրենյանցը։
Հարավային Կովկասի մեկ այլ երկրում` Վրաստանում ևս իրավիճակը կայուն չէ, մասնավորապես ներքաղաքական կյանքը բարիկադավորվել է խորհրդարանում հայտնի իրադարձություններից հետո։
Այս համատեքստում Սուրենյանցն ընդգծեց, որ Վրաստանում կան քաղաքական ուժեր, որոնք բացահայտ ասում են, որ այնտեղ փորձում են ձևավորել մի իշխանություն, որը Կովկասում երկրորդ ճակատ կբացի ընդդեմ Ռուսաստանի։
«Իշխող ուժի ղեկավարը` Իրակլի Ղարիբաշվիլին, առավելագույնն է անում գլոբալ հակադրության մեջ չեզոքություն պահելու համար` մի կողմից քննադատելով Ուկրաինայի դեմ կատարվողը, մյուս կողմից հրաժարվելով միանալ ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցներին կամ գործնական քայլեր անել, որոնքկարող են գրգռել Ռուսաստանին։ Ուստի կարելի է ենթադրել, որ Վրաստանում ևս զարգացումներ կլինեն, ցավոք` աշխարհաքաղաքական ենթատեքստով»,–նկատեց նա։
Քաղաքագետի խոսքով` Վրաստանի իշխող ուժի զգուշավորությունը պայմանավորված է իրենց ունեցած դառը փորձով, երբ դեռ 2008 թվականին Արևմուտքից լսում էին ականջահաճո խոստումներ, ոգևորիչ խոսքեր, սակայն հիասթափություն ապրեցին։ Նույն ականջահաճո խոստումները, ըստ Սուրենյանցի, այժմ լսում է Հայաստանը։
Այնուամենայնիվ, քաղաքագետի կարծիքով, Հայաստանի համար ձեռնտու է, որ Վրաստանում լինի այնպիսի իշխանություն, որը կփորձի բալանսավորել Արևմուտքը և ՌԴ–ն, հակառակ պարագայում`եթե ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ բացելու մտադրությամբ իշխանություն գա, ՀՀ–ն կյանքի կարևոր ճանապարհից կզրկվի։ Խոսքը Լարսի մասին է։
Թե ինչպիսին կլինի նման լարված իրավիճակում ուժերի բալանսը տարածաշրջանում, մեծապես պայմանավորված է ուկրաինական պատերազմի ընթացքով, որը կանխատեսելի չէ։ Հետևաբար դժվար է հիմա կանխատեսումներ անելը, սակայն եղել է մի իրադարձություն, որը, քաղաքագետի խոսքով, որոշակիորեն իրավիճակ է փոխում և կարող է ուժային բալանսի առումով որոշիչ դեր ունենալ։
«Խոսքը մարտի 10–ին Պեկինում տեղի ունեցած իրադարձության մասին է։ Չինաստանին հաջողվեց վերջն դնել Սաուդիան Արաբիա–Իրան 7–ամյա հակամարտությանը։ Սա կարևոր է, որովհետև եթե այդ կարգավորումը ուժեղացնում է Իրանի դիրքերը, դա որոշակի նպաստավոր իրավիճակ է ստեղծում Հայաստանի համար` հաշվի առնելով Իրանի զգայուն դիրքորոշումը Սյունիքի հետ կապված հարցերում»,–ընդգծեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծով (ԶԼՄ-ներում հայտնի է որպես «օտարերկրյա գործակալների մասին օրենք») առաջարկվում էր Վրաստանում ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և օտարերկրյա պետությունից ֆինանսավորում ստացող սուբյեկտների ռեեստր:
Երկու օր շարունակ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են հազարավոր ցուցարարներ ՝ առաջին ընթերցմամբ օրինագծի ընդունման ֆոնին։
Ուժայինները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցույցը ցրելու համար, տուժածներ են եղել ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների շրջանում: Հետագայում Վրաստանի խորհրդարանը
դեմ քվեարկեց օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրինագծին։