00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Որևէ միջանցքի մասին երբեք չեմ խոսել». Սիմոնյանն արձագանքել է Փաշինյանի խոսքերին

© RTՄարգարիտա Սիմոնյան
Մարգարիտա Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2023
Մարգարիտա Սիմոնյան
Բաժանորդագրվել
Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ գործող իշխանությունների օրոք չէր էլ պատրաստվում Հայաստան գալ։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. RT–ի, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որոնք նա հնչեցրել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն իր նկատմամբ հարգանք ակնկալելու իրավունք ունի, և ՀՀ–ում անցանկալի անձ են հայտարարվել այն մարդիկ, որոնք ելույթ են ունենում և հայտարարում, որ Հայաստանը միջանցք է խոստացել, թող տա այդ միջանցքը։
Վերջին շրջանում Հայաստանում անցանկալի անձ են հայտարարվել Պետդումայի պատգամավոր, իր հայամետ դիրքորոշմամբ հայտնի Կոնստանտին Զատուլինը, RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը։ Թե ուրիշ ովքեր են ներառված «սև ցուցակում», Փաշինյանը չէր նշել` հայտարարելով, որ դրանով զբաղվում են իրավասու կառույցները։
«Որևէ միջանցքի մասին ես երբեք որևէ բան չեմ ասել, այլ խոսել և խոսելու եմ անձամբ Փաշինյանի մասին, որ նա դավաճանել է հայ ժողովրդին, որ դավաճանել է հայկական բոլոր շահերին ու վաճառել դրանք, և կվաճառի ու կդավաճանի այն, ինչը դեռ չի կարողացել, որ նա ատում է Ռուսաստանն ու խաբում Պուտինին», – նշել է Սիմոնյանը։
Նա նշել է, որ իր այս խոսքերի համար է հայաստանյան մուտքը փակվել, ինչի մասին խոսել է դեռ ամռանը։ Միևնույն ժամանակ Սիմոնյանը նշել է, որ արգելքն իրեն քիչ է հուզում, ինքն առանց այդ էլ չէր պատրաստվում մեկնել Հայաստան։ Ինչպես խոստովանել է Սիմոնյանը, նա Հայաստանում եղել է երկու անգամ` 25 տարեկանում Պուտինի աշխատակազմում աշխատելիս և 35 տարեկանում, երբ եկել էր ծանոթանալու ամուսնու` Տիգրան Քեոսայանի բարեկամների հետ։
Սիմոնյանն ընդգծել է, որ ներկայիս իշխանությունների օրոք ինքը Հայաստան ոչ մի դեպքում չէր էլ գա։
«Սակայն շփոթեցնում է այն ձևակերպումը, որով արգելել են իմ մուտքը` «անհարգալից վերաբերմունքի համար»», – ասել է RT–ի գլխավոր խմբագիրը և հավելել, որ անհարգալից վերաբերմունքը դեռ վաստակել է պետք։
«Այսպես փոխեք ձեր ձևակերպումը. «Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան փակ է գործող իշխանության հանդեպ նողկանքի համար»», – եզրափակել է նա։
Հիշեցնենք` արգելքների թեման վերջերս մեկնաբանել էին նաև Կրեմլում։ Մասնավորապես ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ բացասական է վերաբերվում նման որոշումներին։ Այդուհանդերձ նա հույս էր հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից։
Լրահոս
0