https://arm.sputniknews.ru/20230314/hajastani-dem-nvor-agresia-nakhapatrastvum-e-pashinjani-pataskhany-56668437.html
Շատ մեծ է նոր էսկալացիայի հավանականությունը թե՛ ՀՀ–ի, թե՛ ԼՂ–ի սահմանի երկայնքով. Փաշինյան
Շատ մեծ է նոր էսկալացիայի հավանականությունը թե՛ ՀՀ–ի, թե՛ ԼՂ–ի սահմանի երկայնքով. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և ԼՂ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T12:24+0400
2023-03-14T12:24+0400
2023-03-14T12:42+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ագրեսիա
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56665895_66:241:1534:1067_1920x0_80_0_0_fdbfc659249952dd9c3fa3b757651ae5.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողին հարցին` Հայաստանի դեմ նոր ագրեսիա նախապատրաստվո՞ւմ է, թե ոչ։Նրա խոսքով` Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունն ու քաղաքականությունը, որն անընդհատ աճել է 44–օրյա պատերազմից առաջ և հետո։«Իմ եզրակացությունը Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է, և իհարկե կան որոշակի այլ տվյալներ։ Մենք գիտենք, որ ՀՀ–ն չի որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և էսկալացիա»,–ասաց Փաշինյանը։Փաշինյանի խոսքով` ՀՀ–ն որոշեց հրավիրել ԵՄ դիտորդներին, քանի որ Ադրբեջանը ցանկացած էսկալացիա բացատրում էր Հայաստանի գործողություններով։Նա նշեց, որ դեռ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սկզբում համաձայնել է այս մտքին, սակայն հետո հրաժարվել է։Այս համատեքստում Փաշինյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ նոր էսկալացիայի վտանգը շատ մեծ է։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56665895_165:0:1588:1067_1920x0_80_0_0_08f31db9ff9605acd694cefaeac0a607.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ագրեսիա, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, ագրեսիա, ադրբեջան
Շատ մեծ է նոր էսկալացիայի հավանականությունը թե՛ ՀՀ–ի, թե՛ ԼՂ–ի սահմանի երկայնքով. Փաշինյան
12:24 14.03.2023 (Թարմացված է: 12:42 14.03.2023) ՀՀ վարչապետի խոսքով` շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և ԼՂ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողին հարցին` Հայաստանի դեմ նոր ագրեսիա նախապատրաստվո՞ւմ է, թե ոչ։
«Այո՛, շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղի»,– ասաց նա։
Նրա խոսքով` Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունն ու քաղաքականությունը, որն անընդհատ աճել է 44–օրյա պատերազմից առաջ և հետո։
«Իմ եզրակացությունը Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է, և իհարկե կան որոշակի այլ տվյալներ։ Մենք գիտենք, որ ՀՀ–ն չի որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և էսկալացիա»,–ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով` ՀՀ–ն որոշեց հրավիրել ԵՄ դիտորդներին, քանի որ Ադրբեջանը ցանկացած էսկալացիա բացատրում էր Հայաստանի գործողություններով։
Նա նշեց, որ դեռ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սկզբում համաձայնել է այս մտքին, սակայն հետո հրաժարվել է։
Այս համատեքստում Փաշինյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ նոր էսկալացիայի վտանգը շատ մեծ է։
«Հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը և ԼՂ–ում հումանիտար ճգնաժամի առկայությունը` շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և ԼՂ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն»,–ասաց վարչապետը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։