https://arm.sputniknews.ru/20230314/arcakhi-agnn-ardzaganqel-e-handipum-anckacnelu-baqvi-arajarkin-56661509.html
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է հանդիպում անցկացնելու Բաքվի առաջարկին
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է հանդիպում անցկացնելու Բաքվի առաջարկին
Sputnik Արմենիա
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է՝ երբ Ադրբեջանը դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների... 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T10:48+0400
2023-03-14T10:48+0400
2023-03-14T10:51+0400
արցախ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/03/24740685_1:0:1000:562_1920x0_80_0_0_06a18dfc995dab40c81a0939028d9ef7.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում կարող է անցկացվել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման: Այսպես է Արցախի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել Ալիևի աշխատակազմի` հանդիպում անցկացնելու առաջարկինՄիաժամանակ Արցախի ԱԳՆ–ն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են։ Շշետում են` սա ոչ մի կերպ չի նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը համոզված է, որ Ադրբեջանը պետք է պատշաճ կերպով իրականացնի ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառանլիքի կիրառումից և միակողմանի, առավելապաշտական մոտեցումներից:«Այդ դեպքում միայն նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար»,– ընդգծվում է հաղորդագրության մեջ։Նշենք` շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, որ Ալիևի աշխատակազմն առաջարկել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնել, սակայն այդ տեղեկությունները հայկական կողմը պաշտոնապես չէր հաստատել։Հիշեցնենք՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/03/24740685_126:0:875:562_1920x0_80_0_0_81e9ecba825fab3ece9aeec93af8b7ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արտաքին գործերի նախարարություն (ագն)
արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է հանդիպում անցկացնելու Բաքվի առաջարկին
10:48 14.03.2023 (Թարմացված է: 10:51 14.03.2023) Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է՝ երբ Ադրբեջանը դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում կարող է անցկացվել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման: Այսպես է Արցախի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել Ալիևի աշխատակազմի` հանդիպում անցկացնելու առաջարկին
«Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա հիշեցնենք, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում»,– նշված է
գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։Միաժամանակ Արցախի ԱԳՆ–ն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են։ Շշետում են` սա ոչ մի կերպ չի նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։
ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը համոզված է, որ Ադրբեջանը պետք է պատշաճ կերպով իրականացնի ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառանլիքի կիրառումից և միակողմանի, առավելապաշտական մոտեցումներից:
«Այդ դեպքում միայն նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար»,– ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Նշենք` շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, որ Ալիևի աշխատակազմն առաջարկել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնել, սակայն այդ տեղեկությունները հայկական կողմը պաշտոնապես չէր հաստատել։
Հիշեցնենք՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։