https://arm.sputniknews.ru/20230313/turqian-chi-bacahajtum-rd-i-het-gazi-veraberjal-pajmanagreri-kvomercivon-manramasnery-zlm-56617062.html
Թուրքիան չի բացահայտում ՌԴ-ի հետ գազի վերաբերյալ պայմանագրերի կոմերցիոն մանրամասները. ԶԼՄ
Թուրքիան չի բացահայտում ՌԴ-ի հետ գազի վերաբերյալ պայմանագրերի կոմերցիոն մանրամասները. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ռուսաստանն ապահովում է Թուրքիայի գազի պահանջարկի շուրջ 44%-ը։ 13.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-13T10:34+0400
2023-03-13T10:34+0400
2023-03-13T10:35+0400
ռուսաստան
թուրքիա
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317162_0:0:1929:1085_1920x0_80_0_0_14a3441272bd41ca1a21279a12831104.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Թուրքիան չի բացահայտում Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ պայմանագրերի կոմերցիոն մանրամասները։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է մնալ Անկարայի հուսալի գործընկերը մատակարարումների հարցում:Ռուսաստանն ապահովում է Թուրքիայի գազի պահանջարկի շուրջ 44%-ը։ Մատակարարումների մի մասը վճարվում է ռուբլով։ Ավելի վաղ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել էր, որ բանակցություններ են ընթանում երկնագույն վառելիքի գնի շուրջ:Հոկտեմբերին «Bloomberg» գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիան Ռուսաստանին խնդրել է Անկարայի բնական գազի վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականը՝ փորձելով մեղմել էներգակիրների բարձր գների տնտեսական վնասը: Պարբերականի աղբյուրներն ընդգծել էին, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել, և հայտնի չէ` բանակցությունները կհանգեցնեն որևէ համաձայնագրի, թե ոչ։Թուրքիան արագացված կերպով ենթակառուցվածքներ է պատրաստում «գազային հանգույցի» համար
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317162_160:0:1883:1292_1920x0_80_0_0_f7628a145e1cb91e7c7c1d99ed7111f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, թուրքիա, գազ
Թուրքիան չի բացահայտում ՌԴ-ի հետ գազի վերաբերյալ պայմանագրերի կոմերցիոն մանրամասները. ԶԼՄ
10:34 13.03.2023 (Թարմացված է: 10:35 13.03.2023) Ռուսաստանն ապահովում է Թուրքիայի գազի պահանջարկի շուրջ 44%-ը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Թուրքիան չի բացահայտում Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ պայմանագրերի կոմերցիոն մանրամասները։
ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է մնալ Անկարայի հուսալի գործընկերը մատակարարումների հարցում:
Ռուսաստանն ապահովում է Թուրքիայի գազի պահանջարկի շուրջ 44%-ը։ Մատակարարումների մի մասը վճարվում է ռուբլով։ Ավելի վաղ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել էր, որ բանակցություններ են ընթանում երկնագույն վառելիքի գնի շուրջ:
Հոկտեմբերին «Bloomberg» գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիան Ռուսաստանին խնդրել է Անկարայի բնական գազի վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականը՝ փորձելով մեղմել էներգակիրների բարձր գների տնտեսական վնասը: Պարբերականի աղբյուրներն ընդգծել էին, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել, և հայտնի չէ` բանակցությունները կհանգեցնեն որևէ համաձայնագրի, թե ոչ։