https://arm.sputniknews.ru/20230313/putinn-u-pashinjany-zrucel-en-herakhvosvov-56627046.html
Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով
Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով
Sputnik Արմենիա
Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ 13.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-13T13:40+0400
2023-03-13T13:40+0400
2023-03-13T13:55+0400
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/13/41061368_0:375:2974:2048_1920x0_80_0_0_76f66e8bb4fdf6364d72ac11f29e4109.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը և խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը` նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը քննարկելիս Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու, ՌԴ խաղաղապահների հետ սերտ շփման և փոխգործակցության անհրաժեշտությունը:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/13/41061368_83:0:2814:2048_1920x0_80_0_0_0703ccd5332a3a9e808f8c9315c4f909.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան
Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով
13:40 13.03.2023 (Թարմացված է: 13:55 13.03.2023) Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը և խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Տեղեկությունը հայտնում է
Կրեմլի մամուլի ծառայությունը` նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020-2022 թվականների պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները` ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու քայլերը»,– ասված է հաղորդագրությունում։
Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը քննարկելիս Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու, ՌԴ խաղաղապահների հետ սերտ շփման և փոխգործակցության անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։