https://arm.sputniknews.ru/20230313/pn-nakhkin-shenqi-bnakichnery-bvoghvoqi-akcia-en-anum-peki-dimac-56630837.html
ՊՆ նախկին շենքի բնակիչները բողոքի ակցիա են անում ՊԵԿ–ի դիմաց
ՊՆ նախկին շենքի բնակիչները բողոքի ակցիա են անում ՊԵԿ–ի դիմաց
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները կասկածում են, որ ՊՆ նախկին շենքը վթարային է, նրանք պահանջում են իրենց տրամադրել տեխնիկական հետազոտության արդյունքները։ 13.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-13T14:25+0400
2023-03-13T14:25+0400
2023-03-13T14:31+0400
հայաստան
բողոքի ակցիա
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0d/56629386_12:0:1264:704_1920x0_80_0_0_83302f405ca059ef6d3af03fcf61ecf8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչներն այս պահին հավաքվել են Պետական եկամուտների կոմիտեի մոտ և պահանջում են, որ կոմիտեն իրենց հարցմանը պատասխանի պատշաճ, այլապես նրանք կպահանջեն ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրաժարականը։Հավաքվածները նշում են, որ օրեր առաջ հարցում են ուղարկել ՊԵԿ–ին` պահանջելով իրենց ներկայացնել ՊՆ նախկին շենքի սեյսմիկ վիճակի մասին տեխնիկական հետազոտությունների արդյունքները։ՊԵԿ–ից նրանց պատասխանել են, որ նշված շենքերի սեյսմիկ վիճակի մասին տեխնիկական հետազոտությունների արդյունքները վերաբերում են տվյալ տարածքի օրինական շահառուին` ՊԵԿ–ին, իսկ տարածքն ազատելու հարցում ՊԵԿ ձեռնարկած գործողությունները եղել են օրինաչափ և բխել են ՀՀ օրենսդրության պահանջներից։«Սա մեզ համար ոչ մի բան ա, կարող ենք հաշվել, որ ՊԵԿ–ը մեզ երկու հատ սպիտակ թուղթ է տվել։ Սա պատասխան չի հանդիսանում, սա ոչ մի բան է։ Եթե այդ շենքը իսկապես վթարային է, ու մեզ դրա համար են տարհանել, թող հետազոտության արդյունքները տրամադրեն, համոզվենք»,– ասաց ակցիայի մասնակից Արամ Խանզադյանը։ՊՆ նախկին շենքի բնակիչները համոզված են, որ այդ շենքը վթարային չէ, իրենց տարհանել են, քանի որ շենքը պետք է օգտագործվի այլ նպատակներով։Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսին ՊՆ–ի նախկին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։ՊԵԿ-ը չի անջատել ՊՆ–ի նախկին շենքի լույսերը․ պարզաբանումՔաղաքացիները հունվարի 23-ին փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չէին հասել։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել, ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ փետրվարի 16-ի վաղ առավոտից սկսել էին ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած բնակիչներին տարածքից հեռացնելու գործողություններ իրականացնել։ Քաղաքացիները վրդովվել էին իրավապահների գործողություններից և պնդում էին, որ իրենց ոչ ոք նախապես չի զգուշացրել։ Ավելի քան 20 մարդ ենթարկվել էր վարչական կալանքի։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել էր, որ իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում նրանց ժամանակավոր կեցության ապահովման հարցը լուծելու համար։ Նշվում էր, որ նաև վարձավճարի փոխհատուցման ծրագիր է քննարկվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0d/56629386_168:0:1107:704_1920x0_80_0_0_5486ba3b3bbeaad4ee0b5b8532b34af0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բողոքի ակցիա, պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, բողոքի ակցիա, պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութ, տեսանյութեր
ՊՆ նախկին շենքի բնակիչները բողոքի ակցիա են անում ՊԵԿ–ի դիմաց
14:25 13.03.2023 (Թարմացված է: 14:31 13.03.2023) Ակցիայի մասնակիցները կասկածում են, որ ՊՆ նախկին շենքը վթարային է, նրանք պահանջում են իրենց տրամադրել տեխնիկական հետազոտության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչներն այս պահին հավաքվել են Պետական եկամուտների կոմիտեի մոտ և պահանջում են, որ կոմիտեն իրենց հարցմանը պատասխանի պատշաճ, այլապես նրանք կպահանջեն ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրաժարականը։
Հավաքվածները նշում են, որ օրեր առաջ հարցում են ուղարկել ՊԵԿ–ին` պահանջելով իրենց ներկայացնել ՊՆ նախկին շենքի սեյսմիկ վիճակի մասին տեխնիկական հետազոտությունների արդյունքները։
ՊԵԿ–ից նրանց պատասխանել են, որ նշված շենքերի սեյսմիկ վիճակի մասին տեխնիկական հետազոտությունների արդյունքները վերաբերում են տվյալ տարածքի օրինական շահառուին` ՊԵԿ–ին, իսկ տարածքն ազատելու հարցում ՊԵԿ ձեռնարկած գործողությունները եղել են օրինաչափ և բխել են ՀՀ օրենսդրության պահանջներից։
«Սա մեզ համար ոչ մի բան ա, կարող ենք հաշվել, որ ՊԵԿ–ը մեզ երկու հատ սպիտակ թուղթ է տվել։ Սա պատասխան չի հանդիսանում, սա ոչ մի բան է։ Եթե այդ շենքը իսկապես վթարային է, ու մեզ դրա համար են տարհանել, թող հետազոտության արդյունքները տրամադրեն, համոզվենք»,– ասաց ակցիայի մասնակից Արամ Խանզադյանը։
ՊՆ նախկին շենքի բնակիչները համոզված են, որ այդ շենքը վթարային չէ, իրենց տարհանել են, քանի որ շենքը պետք է օգտագործվի այլ նպատակներով։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսին ՊՆ–ի նախկին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։
Քաղաքացիները հունվարի 23-ին փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չէին հասել։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել,
ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։
ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ փետրվարի 16-ի վաղ առավոտից սկսել էին ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած բնակիչներին
տարածքից հեռացնելու գործողություններ իրականացնել։ Քաղաքացիները վրդովվել էին իրավապահների գործողություններից և պնդում էին, որ իրենց ոչ ոք նախապես չի զգուշացրել։ Ավելի քան 20 մարդ ենթարկվել էր վարչական կալանքի։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել էր, որ իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում նրանց ժամանակավոր կեցության ապահովման հարցը լուծելու համար։ Նշվում էր, որ նաև վարձավճարի փոխհատուցման ծրագիր է քննարկվում։