Կորցրած «Մարտական ծառայությունների համար» մեդալը սկսեց իր ճանապարհը Ղրիմից Հայաստան
© Photo : предоставлено ПО "Крымский рубеж" ДОСААФ России в РК"Չատիր-Դագ լեռան ստորոտում հայտնաբերված «Մարտական ծառայությունների համար» մեդալը
Չատիր-Դագ լեռան ստորոտում հայտնաբերված «Մարտական ծառայությունների համար» մեդալը
© Photo : предоставлено ПО "Крымский рубеж" ДОСААФ России в РК"
Բաժանորդագրվել
Հայ վետերանի մեդալը, որը կորել էր Ղրիմի լեռներում, սկսել է իր ճանապարհը դեպի տուն։
ԵՐԵՎԱՆ, մարտի 13 – Sputnik. Նատալյա Դրյոմովա: Անցած տարեվերջին Չատիր-Դագ լեռան ստորոտում հայտնաբերված «Մարտական ծառայությունների համար» մեդալը շուտով կմեկնի Հայաստան ու Երևանում կփոխանցվի Հայրենական մեծ պատերազմի վետերանի թոռանը: Այն Ղրիմից իր ճանապարհը սկսեց Սիմֆերոպոլում գտնվող «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի ստորաբաժանումից, որտեղից այն կմեկնի մարտիկի հայրենիք։ Նա կորցրել է մեդալը 1944 թվականին:
Լեռներով՝ մետաղական դետեկտորով
Ամեն ինչ սկսվեց Սիմֆերոպոլի բնակչից, որն իր հանգստյան օրերին որոշեց մետաղական դետեկտորով շրջել սարերով: Նման զբոսանքների սիրահարները սովորաբար հույս ունեն մի քանի դար առաջ կորցրած մետաղադրամներ, հին կոճակներ, կրծքանշաններ, մետաղական առարկաներ գտնել: Եվ ահա՝ արծաթե մեդալ:
«Գիտակից, ճիշտ մարդ դուրս եկավ, —ասում է Ղրիմի «Հայրենիք» հասարակական միավորման «Ազիմուտ» որոնողական ջոկատի հրամանատար Միխայիլ Խրյաշչևը: Պարգևն իրեն չպահեց, չփորձեց իրացնել, այլ մեզ բերեց: Խնդրեց գտնել զինվորի հարազատներին։ Մեդալը կարգի բերեցինք, հարցում ուղարկեցինք Պոդոլսկում գտնվող ՌԴ Պաշտպանության նախարարության արխիվ։ Պարգևի համարով իմացանք, որ այն պատկանում է 1903 թվականի ծնված Գևորգ Աբրահամյանին: Ծնունդով Մարտունու շրջանի Զոլաքար գյուղից է, զորակոչվել է Երևանից»։
© Photo : предоставлено ПО "Крымский рубеж" ДОСААФ России в РК"
Շարքային Աբրահամյանի հաշվառման քարտը
1/3
© Photo : предоставлено ПО "Крымский рубеж" ДОСААФ России в РК"
Շարքային Աբրահամյանի հաշվառման քարտը
© Photo : предоставлено ПО "Крымский рубеж" ДОСААФ России в РК"
Շարքային Աբրահամյանի պարգևատրման թերթիկը
2/3
© Photo : предоставлено ПО "Крымский рубеж" ДОСААФ России в РК"
Շարքային Աբրահամյանի պարգևատրման թերթիկը
© Photo : предоставлено ПО "Крымский рубеж" ДОСААФ России в РК"
Շարքային Աբրահամյանի հաշվառման քարտը
3/3
© Photo : предоставлено ПО "Крымский рубеж" ДОСААФ России в РК"
Շարքային Աբրահամյանի հաշվառման քարտը
1/3
© Photo : предоставлено ПО "Крымский рубеж" ДОСААФ России в РК"
Շարքային Աբրահամյանի հաշվառման քարտը
2/3
© Photo : предоставлено ПО "Крымский рубеж" ДОСААФ России в РК"
Շարքային Աբրահամյանի պարգևատրման թերթիկը
3/3
© Photo : предоставлено ПО "Крымский рубеж" ДОСААФ России в РК"
Շարքային Աբրահամյանի հաշվառման քարտը
Ամբողջ աշխարհով փնտրում էին վետերանին
Այն, ինչ տեղի ունեցավ հետո, շատերի աշխատանքի արդյունք է։ Սիմֆերոպոլում գտնվել է մի մարդ, որը հարազատներ ունի այն գյուղում, որտեղ ծնվել է զինվորը։ Նա գիտեր շարքային Աբրահամյանի հայրենակիցներին, որոնք պարզել են, թե որտեղ են այժմ ապրում նրա դուստրն ու թոռը Երևանում: Եվ որոնման մասնակիցները, որոնք ՌԻԱ Նովոստի Ղրիմի հրապարակմանը զուգահեռ հայտնվեցին։ Լրագրողի հետ կապ է հաստատել ուկրաինացի որոնողը, որ փոխանցի գործընկերոջ կոնտակտները Երևանում, իսկ վերջինս կարողացել է գտնել թոռանը։
«Մի օրվա մեջ միանգամից մի քանի զանգ ստացա, որ պապիս մեդալը հայտնաբերվել է, — ասում է զինվորի թոռը՝ Խաչիկ Մարտոյանը։ - Իհարկե, և՛ ես, և՛ մայրս շատ ուրախացանք։ Այսքան տարի հետո պարգևը մեր ընտանիք կվերադառնա։ Ցավոք, ոչ մի պատմություն չգիտեմ այն մասին, թե ինչպես է այն կորել։ Երբ պապս մահացել է, ես ընդամենը վեց տարեկան էի»։
Կորած մեդալի առեղծվածը
Մեդալը շատ անսովոր վայրում է հայտնաբերվել։ Այնտեղ ոչ մի մարտական գործողություն չի եղել։ Միխայիլ Խրյաշչևը հայտնել է, որ այդտեղ չեն գտել ո՛չ պարկուճներ, ո՛չ նռնակների բեկորներ, ո՛չ էլ հաստատում, որ այստեղ ինչ-որ մարտական դիրքեր են եղել։ Ինչպե՞ս է Գևորգ Աբրահամյանը հայտնվել այնտեղ։
Մենք դա ստույգ չենք իմանա։ Վարկածներից մեկն այն է, որ նա մասնակցել է անտառային տարածքի ստուգումներին։ Ղրիմի ազատագրումից հետո անտառներում կարող էին թաքնվել ինչպես գերմանացի զինվորները, այնպես էլ ֆաշիստներ, որոնք չէին հասցրել իրենց տերերի հետ գնալ: Եվ նույնիսկ զինված ավազակներ, որոնք վտանգ էին ներկայացնում գյուղերի համար։
Մեկ այլ տարբերակ էլ կա։ 1942 թվականին ռազմաճակատում հայտնված Գևորգ Աբրահամյանը ծառայել է սանիտարական դասակում։ Ընկերները կարող էին նրան լիովին հաջողակ համարել. մինչև զորացրվելը ոչ մի վիրավորում չի ստացել։ Չնայած նա իր աշխատանքը կատարել է հենց մարտի դաշտում։ Այս մասին կարելի է դատել պարգևատրման թերթիկներից։
Այսպես՝ զինվորը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով այն բանի համար, որ «Սևաստոպոլի համար հարձակողական մարտերում վիրավոր Կարմիր բանակի զինվորներին և սպաներին դուրս է բերել մարտի դաշտից»: Գուցե հենց այդ ժամանակ՝ 1944-ի ապրիլին կամ մայիսին, Չատիր-Դագի կողքով անցնում էր սանիտարական մեքենան, որն ուղեկցում էր Գևորգ Աբրահամյանը։ Եվ այնտեղ էլ կորել է նրա առաջին «Մարտական ծառայության» համար մեդալը։
Կարմիր Աստղի շքանշանով սանիտարը պարգևատրվել է «Կերչի համար»։ Փողոցային մարտերի ժամանակ նա բուժօգնություն է ցուցաբերել զինվորներին և հրամանատարներին։ Եվ անձամբ մարտի դաշտից զենքով 30 վիրավորի է դուրս բերել։
Իսկ 1945 թվականի ապրիլին, Օդեր գետի մոտ գտնվող պլացդարմում, վտանգել է կյանքը, որ սպային բուժկետ հասցնի։ III աստիճանի Փառքի շքանշանով պարգևատրելու հրամանում նշված է, որ «նա փրկել է 531-րդ հրետանային գնդի՝ կրծքավանդակի ծանր վիրավորում ստացած լեյտենանտ Ի. Ֆ. Կարպենկոյի կյանքը»:
Հայ զինվորի մեդալը, որը հայտնաբերվել է Ղրիմում, կհասնի Երևան, որտեղ հանդիսավոր պայմաններում կհանձնեն ընտանիքի անդամներին: Ռուս դիվանագետներն արդեն դրա համար անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել։ Միջոցառումը նախատեսված է այս տարվա ապրիլին։