00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն

© Sputnik / Aram NersesyanГеоргий Мурадов вручает сертификат на медаль Самвелу Мадояну во время телемоста с Симферополем в пресс-центре Sputnik Армения (30 апреля 2021). Еревaн
Георгий Мурадов вручает сертификат на медаль Самвелу Мадояну во время телемоста с Симферополем в пресс-центре Sputnik Армения (30 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Բաժանորդագրվել
Ազատ Մադոյանը՝ Թամանյան դիվիզիայից, անցել է ամբողջ պատերազմը, մասնակցել Կերչի, Վարշավայի ազատագրմանը, հասել Բեռլին ու վերադարձել հայրենիք, բայց նրա ստացած մեդալներից ոչ մեկը նրա հետ Հայաստան չի հասել։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Կարմիր բանակի զինվոր Ազատ Մադոյանի՝ 77 տարի առաջ Ղրիմում կորած «Մարտական ծառայությունների համար» շքանշանն այսօր Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում` Սիմֆերոպոլի հետ հեռուստակամրջի ժամանակ, հանձնվել է նրա որդուն՝ Սամվել Մադոյանին։

© Sputnik / Aram NersesyanՍամվել Մադոյան
Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Սամվել Մադոյան

Մոտ մեկ ամիս առաջ Ղրիմում հայտնաբերվել էր «Մարտական ծառայությունների համար» շքանշանը, որը 77 տարի հողի տակ էր գտնվել։ Այնուամենայնիվ, մեդալի համարով հաջողվել էր ճշտել հասցեատիրոջ անձը՝ Մադոյան Ազատ Վարդանի, ծնվ․ 1922թ․-ին Հայկական ԽՍՀՄ-ում, Արթիկի շրջան, գյուղ Մեծ Պանի, կարմիրբանակային, Թամանյան դիվիզիայի 76 մմ թնդանոթների մարտկոցի կապավոր։

© Sputnik / Aram NersesyanԱզատ Մադոյանի՝ 77 տարի առաջ Ղրիմում կորած «Մարտական ծառայությունների համար» շքանշանը
Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Ազատ Մադոյանի՝ 77 տարի առաջ Ղրիմում կորած «Մարտական ծառայությունների համար» շքանշանը

Ռուսաստանի բանակի, ավիացիայի և նավատորմի աջակցության կամավորների միության Ղրիմի Հանրապետության «Крымский рубеж» տարածքային բաժանմունքի ներկայացուցիչ Գենադի Սոլոդիլովը պատմեց, որ շքանշանը պատահաբար հայտնաբերվել է Սիմֆերոպոլի ջրամբարի հատակին։

«Շքանշանը փոխանցել են որոնողներին, արխիվներում կատարված աշխատանքը թույլ է տվել պարզել տիրոջ անունը։ Այն մի փոքր վնասված էր, հնարավոր է՝ գնդակից կամ էքսկավատորի կոշով»,-պատմեց Սոլոդիլովը։

Ազատ Մադոյանի որդին՝ Սամվելը, ջերմորեն շնորհակալություն է հայտնել որոնողներին նրանց աշխատանքների համար, նշելով, որ չէր սպասում, որ բազմաթիվ տասնամյակներ անց կստանա հոր մեդալը։

«Թե՛ ինձ, թե՛ իմ ընտանիքի համար սա մեծ ուրախություն է։ Ես չէի կարծում, որ այսքան տարի անց կգտնվի հորս մեդալը, որով ես միշտ հպարտացել եմ»,-նշեց Սամվելը։

© Sputnik / Aram NersesyanԱզատ Մադոյանի փաստաթղթերը
Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Ազատ Մադոյանի փաստաթղթերը

Ազատ Մադոյանը, որդու խոսքով, ծնվել է 1922թ․-ին, անցել է ամբողջ պատերազմը։ Կապավոր է եղել, կռվել է Թամանան դիվիզիայի կազմում, մասնակցել Կերչի, Թամանյան թերակղզու, Վարշավայի ազատագրմանը, հասել Բեռլին։

Չնայած բազմիցս հրաձգության տակ է հայտնվել, ողջ և առողջ վերադարձել է՝ առանց մի քերծվածք ստանալու։ Նա շատ շքանշաններ է ունեցել, բայց դրանցից ոչ մեկը տուն չի բերել, բերել է միայն պարգևատրման փաստաթղթերը։

© Sputnik / Aram Nersesyan«Հայրենական մեծ պատերազմի մարշալներ» հուշամեդալների նվեր-հավաքածուն
Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
«Հայրենական մեծ պատերազմի մարշալներ» հուշամեդալների նվեր-հավաքածուն

Զորացրվելուց հետո Մադոյանը վերադարձել է հայրենի Մեծ Պարնի գյուղ, աշխատել տարբեր տեղերում։ Ցավոք, նա ընդամենը 47 տարի է ապրել։ Սամվելը փոքր է եղել, երբ հայրը մահացել է, նրա պատմություններից շատ բան չի հիշում։ Ազատ Մադոյանը 5 զավակ է ունեցել, հիմա երեքն են ողջ։

© Sputnik / Aram NersesyanՍամվել Մադոյան
Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Սամվել Մադոյան

Ազատ Մադոյանի մեդալը Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում որդուն անձամբ հանձնեցին Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ՂՀ-ի՝ ՌԴ Նախագահին առընթեր մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը և ՌԴ դեսպանատանը կից ռազմական կցորդի օգնական Իվան Արեֆևը:

«Մենք անկեղծորեն շնորհավորում ենք ձեզ այս խորհրդանշական, կարևոր, նշանակալի իրադարձության առթիվ, որը նվիրված է ձեր հայրիկի հիշատակին և ձեր ընտանիքի մեծ ժառանգության, հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրմանը»,-ասաց Մուրադովը։

Նրա խոսքով` Ղրիմն անվանում են «առատորեն արյունով ջրված հող»։ Այդ հողի համար արյուն թափածների թվում տարբեր ազգերի ներակայացուցիչներ կան։ Շատ հայեր են զոհվել այդ հողում։

© Sputnik / Aram NersesyanՂրիմի Հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադով
Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադով

«Սա խորհրդանշական է նրանով, որ Հայաստանն ու Ղրիմն այսօր ուժ են հավաքում, վերականգնում իրենց քաղաքակրթական ուժերը, որոնք ներդրել են մեծագույն արևելա-քրիստոնեական քաղաքակրթության զարգացման մեջ»,-նշեց Մուրադովը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ղրիմը կապված են հոգևոր և պատմական կապերով, այս շքանշանը ևս մեկ անգամ ցուցադրում է այդ կարևոր կապը։

© Sputnik / Aram NersesyanՍամվել Մադոյանն ու Sputnik Արմենիա գործակալության տնօրեն Դմիտրի Պիսարենկոն
Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Սամվել Մադոյանն ու Sputnik Արմենիա գործակալության տնօրեն Դմիտրի Պիսարենկոն

Ռազմական կցորդի օգնականը հանձնեց «Հայրենական մեծ պատերազմի մարշալներ» հուշամեդալների նվեր-հավաքածուն։

Մեր հերթին նշենք, որ Ղրիմում շքանշանը հայտնաբերած մարդը գերադասել է չբարձրաձայնել իր անունը, բայց հենց նա է փոխանցել մեդալը որոնողներին։ Այնպես որ, այս պատմության գլխավոր հերոսներից մեկը ստվերում է մնացել։

Զորակոչվել էին Հայաստանից, զոհվել` նացիստական ճամբարներում. անհետ կորածների անվանացանկը

Լրահոս
0