https://arm.sputniknews.ru/20230313/inchu-e-hhn-eatm-yndhanur-katsajin-aveli-shat-talis-qan-stanum-parzabanum-nakharary-56652612.html
Ինչո՞ւ է ՀՀ–ն ԵԱՏՄ «կաթսային» ավելի շատ տալիս, քան ստանում. պարզաբանում է նախարարը
Ինչո՞ւ է ՀՀ–ն ԵԱՏՄ «կաթսային» ավելի շատ տալիս, քան ստանում. պարզաբանում է նախարարը
Sputnik Արմենիա
Նախկինում ԵԱՏՄ ներմուծման հիմնական մասը անցնում էր Ռուսաստանի տարածքով, մի մասը՝ այլ երկրների։ Հիմա Հայաստանի տարածքով ավելի շատ ապրանքներ են մուտք գործում... 13.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-13T20:04+0400
2023-03-13T20:04+0400
2023-03-13T22:32+0400
վահան քերոբյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
մաքսատուրք
հայաստան և եատմ
վահե հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/14/52877017_0:0:1500:844_1920x0_80_0_0_937e22210a107332ba20cc8d7bb2cad9.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանը ԵԱՏՄ մաքսային «ընդհանուր կաթսային» ավելի շատ է տալիս, քան ստանում է ներմուծման ծավալների ավելացման պատճառով։ Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ԵԱՏՄ-ն տարեկան 1,3 մլրդ ռուբլի կհատկացնի արդյունաբերական նախագծերի աջակցությանըՆախարարի խոսքով` 2022 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերի բյուջե է ուղարկել 293,9 մլն դոլար, ստացել` 123,1 մլն դոլար։ Նախորդ տարիներին Հայաստանն ավելի շատ է ստացել, քան վճարել , իսկ այժմ իրավիճակը փոխվել է։Իր հերթին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այս բաշխման փոփոխության հարցը դրվել է ԵԱՏՄ–ում ներքին կարգով (այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև գործընկերների հետ), սակայն մինչ այժմ որոշվել է ոչինչ չվերանայել՝ հաշվի առնելով տնտեսական անորոշությունը աշխարհում և տարածաշրջանում։Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ 2022–ին աճել է 2,8 անգամՀիշեցնենք, որ ԵԱՏՄ մաքսատուրքերի հավաքագրման մեջ Բելառուսի մասնաբաժինը կազմում է 4,86%, Ղազախստանինը՝ 6,955%, Ղրղզստանինը՝ 1,9%, Ռուսաստանինը՝ 85,065%։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/14/52877017_0:0:1500:1126_1920x0_80_0_0_819477859567a52dd5a5b42dc527fe04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), մաքսատուրք, հայաստան և եատմ, վահե հովհաննիսյան
վահան քերոբյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), մաքսատուրք, հայաստան և եատմ, վահե հովհաննիսյան
Ինչո՞ւ է ՀՀ–ն ԵԱՏՄ «կաթսային» ավելի շատ տալիս, քան ստանում. պարզաբանում է նախարարը
20:04 13.03.2023 (Թարմացված է: 22:32 13.03.2023) Նախկինում ԵԱՏՄ ներմուծման հիմնական մասը անցնում էր Ռուսաստանի տարածքով, մի մասը՝ այլ երկրների։ Հիմա Հայաստանի տարածքով ավելի շատ ապրանքներ են մուտք գործում ԵԱՏՄ, ուստի մաքսատուրքերն ավելացել են։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանը ԵԱՏՄ մաքսային «ընդհանուր կաթսային» ավելի շատ է տալիս, քան ստանում է ներմուծման ծավալների ավելացման պատճառով։ Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով` 2022 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերի բյուջե է ուղարկել 293,9 մլն դոլար, ստացել` 123,1 մլն դոլար։ Նախորդ տարիներին Հայաստանն ավելի շատ է ստացել, քան վճարել , իսկ այժմ իրավիճակը փոխվել է։
Նախկինում ԵԱՏՄ ներմուծման հիմնական մասը անցնում էր Ռուսաստանի տարածքով, մի մասը՝ այլ երկրների։ Հիմա Հայաստանի տարածքով ավելի շատ ապրանքներ են մուտք գործում ԵԱՏՄ, ուստի մաքսատուրքերը ավելացել են։ Միաժամանակ բաշխման մեջ Հայաստանի մասնաբաժինը մնացել է նույնը՝ 1,22%։
Իր հերթին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այս բաշխման փոփոխության հարցը դրվել է ԵԱՏՄ–ում ներքին կարգով (այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև գործընկերների հետ), սակայն մինչ այժմ որոշվել է ոչինչ չվերանայել՝ հաշվի առնելով տնտեսական անորոշությունը աշխարհում և տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ մաքսատուրքերի հավաքագրման մեջ Բելառուսի մասնաբաժինը կազմում է 4,86%, Ղազախստանինը՝ 6,955%, Ղրղզստանինը՝ 1,9%, Ռուսաստանինը՝ 85,065%։