https://arm.sputniknews.ru/20230313/hrazdanum-pareky-krakel-e-entadrjal-gvoghi-ughghutjamb-verjins-hivandanvocum-mahacel-e-56619337.html
Հրազդանում պարեկը կրակել է ենթադրյալ գողի ուղղությամբ․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Հրազդանում պարեկը կրակել է ենթադրյալ գողի ուղղությամբ․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Sputnik Արմենիա
Պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակել դեպի օդ, սակայն տեսնելով, որ դա չի կանգնեցնում տղամարդուն, 1 կրակոց է արձակել իրենց... 13.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-13T11:42+0400
2023-03-13T11:42+0400
2023-03-13T15:13+0400
պարեկային ծառայություն
կրակոց
գողություն
գող
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0d/56634246_0:124:864:610_1920x0_80_0_0_dbc497d6641effb6dada6b8289afb90c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Այս գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները, հայտնում են ոստիկանությունից։Shamshyan.com-ն էլ մանրամասնում է, որ ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Հրազդան քաղաքի թաղամասերից մեկի բնակիչ 18-ամյա Հասմիկ Բ․-ն և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել իրենց տուն։Նշված հասցե են ժամանել ոստիկաններն ու պարեկները, որտեղ ահազանգողը հայտնել է, որ իրենց տանը կից անասնագոմում մարդ կա, ով, հավանաբար, գոմ է մտել գողություն անելու նպատակով։ Ոստիկանության աշխատակիցները մոտեցել են անասնագոմին, բարձրախոսով ներկայացել և պահանջել են, որպեսզի այնտեղ գտնվող անձը դուրս գա։Այդ ժամանակ պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակել դեպի օդ, սակայն տեսնելով, որ դա չի կանգնեցնում տղամարդուն, 1 կրակոց է արձակել իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։ Դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին «կրծքավանդակի հրազենային վիրավորում, մարմնական վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն։Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Սամվել Փ․-ն է (նախկինում դատապարտված-խմբ.), ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 44-254 հոդվածի (Գողության փորձը) 2-րդ մասի և 252 հոդվածի (Ավազակություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Եվս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0d/56634246_0:43:864:691_1920x0_80_0_0_5ea6f2a7c8efdc3e7bb2b6953e9ce998.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարեկային ծառայություն, կրակոց, գողություն, գող, մահ
պարեկային ծառայություն, կրակոց, գողություն, գող, մահ
Հրազդանում պարեկը կրակել է ենթադրյալ գողի ուղղությամբ․ վերջինս հիվանդանոցում մահացել է
11:42 13.03.2023 (Թարմացված է: 15:13 13.03.2023) Պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակել դեպի օդ, սակայն տեսնելով, որ դա չի կանգնեցնում տղամարդուն, 1 կրակոց է արձակել իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Այս գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները,
հայտնում են ոստիկանությունից։ Shamshyan.com-ն էլ մանրամասնում է, որ ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Հրազդան քաղաքի թաղամասերից մեկի բնակիչ 18-ամյա Հասմիկ Բ․-ն և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել իրենց տուն։
Նշված հասցե են ժամանել ոստիկաններն ու պարեկները, որտեղ ահազանգողը հայտնել է, որ իրենց տանը կից անասնագոմում մարդ կա, ով, հավանաբար, գոմ է մտել գողություն անելու նպատակով։
Ոստիկանության աշխատակիցները մոտեցել են անասնագոմին, բարձրախոսով ներկայացել և պահանջել են, որպեսզի այնտեղ գտնվող անձը դուրս գա։
Բազմաթիվ զգուշացումներից հետո հետո անասնագոմից դեմքը ծածկած դուրս է եկելմի տղամարդ՝ կացնով։ Նա պահանջել է, որ իրավապահները չմոտենան իրեն ու թույլ տան հեռանալ։ Մերժում ստանալով՝ նա կացինով անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա։
Այդ ժամանակ պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակել դեպի օդ, սակայն տեսնելով, որ դա չի կանգնեցնում տղամարդուն, 1 կրակոց է արձակել իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։ Դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին «կրծքավանդակի հրազենային վիրավորում, մարմնական վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Սամվել Փ․-ն է (նախկինում դատապարտված-խմբ.), ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 44-254 հոդվածի (Գողության փորձը) 2-րդ մասի և 252 հոդվածի (Ավազակություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Եվս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։