00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զարգացման հապաղում ունեցող Աննան կավագործության ուսուցիչ է. աղջկա հաջողության պատմությունը

© Sputnik / Aram Nersesyan Կավագործության ուսուցիչ Աննան
Կավագործության ուսուցիչ Աննան - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
Կավագործության ուսուցիչ Աննան
Բաժանորդագրվել
Սովորելու համար երբեք ուշ չէ. այսպես զարգացման հապաղում ունեցող աղջկա մայրիկը որոշեց կավագործություն սովորել, որ դառնա դստեր օգնականը նրա ստեղծած խմբակում:
Ծնվեց առողջ երեխա, իսկ երկու տարի անց ընտանիքի կյանքը գլխիվայր շուռ եկավ: Հանկարծ հասկացան՝ Աննան իր տարեկիցների նման չի զարգանում: Որտե՞ղ ենք սխալվել, ի՞նչ ենք բաց թողել. այս ու այլ հարցերով ընտանիքը դիմեց տարբեր մասնագետների: Զարգացման հապաղում, որը կարող է առաջանալ երեխայի վաղ տարիքում տարբեր գործոնների ազդեցությամբ. այսպիսին էր պատասխանը:
© Sputnik / Aram Nersesyan Աննայի մայրիկը՝ Գայանե Միկոյանը
Мама Анны Гаяне Микоян - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2023
Աննայի մայրիկը՝ Գայանե Միկոյանը
Մայրիկը՝ Գայանե Միկոյանը, ասում է՝ Աննան սպասված երեխա էր, երկու որդի արդեն ունեին, ավելի հասուն տարիքում էին ու ավելի գիտակցված էին պատրաստ երրորդ անգամ ծնող դառնալուն: Հղիությունն ու ծննդաբերությունն անցել են առանց խնդիրների:
«Պատվաստումներից հետո նկատեցինք, որ թևի վրա կարմիր բան է դուրս եկել, մասնագետների ցույց տվեցինք, պարզվեց՝ հեմանգիոմա է: Երեխան մի քանի ամսական էր, պետք է սպասեինք՝ մինչև մի քիչ մեծանար, որ հետազոտվեր, որոշվեր, թե ինչ է արվելու: 1 տարի հետո մեկն էլ ուսի վրա դուրս եկավ»,- պատմում է Գայանեն:
© Sputnik / Aram Nersesyan Տիկին Գայանեն` կավագործության խմբակի երեխաների հետ
Мама Анны Гаяне Микоян на учебных занятиях - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2023
Տիկին Գայանեն` կավագործության խմբակի երեխաների հետ
2 տարեկանում որոշվեց վիրահատական ճանապարհով հեռացնել հեմանգիոմաները: Թեպետ վիրահատությունը լավ անցավ, բայց դրանից հետո երեխան փոխվեց, անգամ հայացքն էր ուրիշ՝ սառը, անտարբեր:
«Մինչև վիրահատությունը միայն բառեր էր ասում, բայց լրիվ ադեկվատ երեխա էր, վիրահատությունից հետո անգամ ձայն չէր հանում, միայն ուտում էր ու քնում»:
Ու սկսվեց երկար, դժվար ճանապարհը. Աննային տանում էին տարբեր մասնագետների մոտ ՝ հույսով, հավատով, որ երեխային կօգնեն:
«Անցանք զարգացման դեղերի, դրանից էլ Աննայի մոտ ցնցումներ սկսվեցին…»,- Գայանեի պատմությունն ընդհատում են արցունքները, հիշողությունը ստիպում է նորից վերապրել անորոշության, երբեմն էլ վրա հասնող հուսահատության մղձավանջը:
Որոշեցին՝ չեն հանձնվելու. 15 տարի շարունակ ընտանիքը պայքարեց Աննայի հետ ու հանուն Աննայի՝ զարգացման կենտրոններ, տարատեսակ խմբակներ, Աննան նաև դպրոց է հաճախել, 9-րդ դասարանն ավարտել: Ոչ մի հնարավորություն ձեռքերից բաց չեն թողել, ոչ մի ջանք չեն խնայել, որ երեխան շփվի, զարգանա: Զարգացման հապաղումը ոչ միայն մտավոր և հոգեկան դաշտում է դրսևորվում, այլև ֆիզիկական:
Բայց այսօր արդեն 20-ամյա Աննան գրքեր է կարդում, կարողանում է գումարում-հանում անել: Այս տարիների ընթացքում արվեստի ու արհեստի տարբեր ճյուղերի է ծանոթացել, ամենաշատը սիրել է բրուտագործությունը: 7 տարի հաճախել է Մուղդուսյան արվեստի կենտրոն, բավականին լուրջ առաջընթաց ունեցել: Հիմա էլ որոշել է իր հմտությունն ու գիտելիքները փոքրիկներին փոխանցել: Արդեն մի քանի շաբաթ է` իրենց գյուղում՝ Արմավիրի Մերձավանում, կավագործության խմբակ է վարում: Արդեն մոտ 15 աշակերտ ունի: Հիմա մայրիկն էլ է կավի հետ աշխատել սովորում, որ օգնի դստերը խմբակի հարցերում: Ծրագրի են դիմել, պատրաստվում են նաև թրծման վառարան ձեռքբերել:
© Sputnik / Aram Nersesyan Աննան մայրիկի հետ
Анна с мамой на учебных занятиях - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2023
Աննան մայրիկի հետ
«Սիրում եմ ծաղիկներ պատրաստել»,- ասում է Աննան ու շտապում ինձ էլ սովորեցնել: Ու թեպետ իմ ձեռքում կավը ոչ մի կերպ վարդի չի նմանվում, բայց Աննան քաջալերում է, պնդում՝ կստացվի, էլի փորձեմ: Աղջիկը բարի է, կարեկցող, հոգատար:
Այն, ինչին Աննան այսօր հասել է, Գայանեն հաջողության պատմություն է համարում:
© Sputnik / Aram Nersesyan Աննան երեխաներին կավագործություն է սովորացնում
Анна на учебных занятиях - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2023
Աննան երեխաներին կավագործություն է սովորացնում
«Ես իրեն միշտ ասել եմ՝ առաջ գնա, դու կարող ես, ինքդ արա: Թեպետ սեփական մեքենա ունենք, բայց հաճախ հենց հասարակական տրանսպորտով ենք տեղ գնում, ասում եմ՝ դու վարորդին ասա, որ կանգառում կանգնի, ինքդ ասա: Մեզ մոտ սկզբունք է՝ մեր ընտանիքում առաջին հերթին պետք է հարգեն Աննային, նոր մեզ, որովհետև ինքն է առաջնայինը մեզ համար: Այսպես պետք է լինի, բայց շատ ծնողներ այնքան ընկճված են հոգով, որ չեն կարող ու պատրաստ չեն այս ամենին»:
© Sputnik / Aram Nersesyan

Աննան և կավագործության խմբակի երեխաները

Աննան և կավագործության խմբակի երեխաները - Sputnik Արմենիա
1/9

Աննան և կավագործության խմբակի երեխաները

© Sputnik / Aram Nersesyan

Աննան իր աշակերտներից մեկի հետ

Աննան իր աշակերտներից մեկի հետ - Sputnik Արմենիա
2/9

Աննան իր աշակերտներից մեկի հետ

© Sputnik / Aram Nersesyan

Աննայի պատրաստած կավե վարդը

Աննայի պատրաստած կավե վարդը - Sputnik Արմենիա
3/9

Աննայի պատրաստած կավե վարդը

© Sputnik / Aram Nersesyan

Կավագործության վարպետ Մերին դասեր է տալիս Աննային և նրա մայրիկին

Կավագործության վարպետ Մերին դասեր է տալիս Աննային և նրա մայրիկին - Sputnik Արմենիա
4/9

Կավագործության վարպետ Մերին դասեր է տալիս Աննային և նրա մայրիկին

© Sputnik / Aram Nersesyan

Աննայի խմբակի փոքրիկ աշակերտուհին

Աննայի խմբակի փոքրիկ աշակերտուհին - Sputnik Արմենիա
5/9

Աննայի խմբակի փոքրիկ աշակերտուհին

© Sputnik / Aram Nersesyan

Աննայի աշակերտուհիներից

Աննայի աշակերտուհիներից - Sputnik Արմենիա
6/9

Աննայի աշակերտուհիներից

© Sputnik / Aram Nersesyan

Աննայի խմբակի անդամները

Աննայի խմբակի անդամները - Sputnik Արմենիա
7/9

Աննայի խմբակի անդամները

© Sputnik / Aram Nersesyan

Կավագործ Մերին խմբակի դասերին

Կավագործ Մերին խմբակի դասերին - Sputnik Արմենիա
8/9

Կավագործ Մերին խմբակի դասերին

© Sputnik / Aram Nersesyan

Աննայի կավագործության խմբակում

Աննայի կավագործության խմբակում - Sputnik Արմենիա
9/9

Աննայի կավագործության խմբակում

1/9

Աննան և կավագործության խմբակի երեխաները

2/9

Աննան իր աշակերտներից մեկի հետ

3/9

Աննայի պատրաստած կավե վարդը

4/9

Կավագործության վարպետ Մերին դասեր է տալիս Աննային և նրա մայրիկին

5/9

Աննայի խմբակի փոքրիկ աշակերտուհին

6/9

Աննայի աշակերտուհիներից

7/9

Աննայի խմբակի անդամները

8/9

Կավագործ Մերին խմբակի դասերին

9/9

Աննայի կավագործության խմբակում

Գայանեի կարծիքով՝ շատ լավ կլիներ, որ Աննայի նման երեխաների ծնողների համար հատուկ սեմինարներ, հանդիպումներ անցկացվեն, հաջողության պատմություններ ներկայացվեն, որոնք կապացուցեն՝ հնարավոր է: Նրա խոսքով՝ այս երեխաների համար ներառականությունը դպրոցով ավարտվում է, ինչ անել դրանից հետո. այս հարցն օդում կախված է մնում: Քիչ ծնողների սոցիալական պայմաններն են թույլ տալիս իրենց երեխաների համար հնարավորություններ ստեղծել: Ու այստեղ է, որ պետության օգնությունն ու աջակցությունն է պետք ծնողին ու երեխային մենակ չթողնելու համար:
Լրահոս
0