https://arm.sputniknews.ru/20230311/otarerkrja-gvortsakalneri-orenqi-inch-tarberakner-ein-nerkajacvel-vrastani-khvorhrdaranum-56560567.html
Օտարերկրյա գործակալների օրենքի ինչ տարբերակներ էին ներկայացվել Վրաստանի խորհրդարանում
Օտարերկրյա գործակալների օրենքի ինչ տարբերակներ էին ներկայացվել Վրաստանի խորհրդարանում
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է օրինագծի ամերիկյան և վրացական տարբերակների տարբերությունները։ 11.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-11T15:56+0400
2023-03-11T15:56+0400
2023-03-11T16:05+0400
վրաստանի հանրապետություն
օրենք
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0b/56575409_0:0:700:395_1920x0_80_0_0_2819016ff0169d377b10a9801d84f371.png
Վրաստանի իշխող կուսակցությունը և օրինագծի հեղինակները` «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը, պնդում են, որ նախագծի միակ նպատակը ԶԼՄ-ների և ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկության ապահովումն է, մինչդեռ նախագծի հակառակորդները միաբերան հայտարարում էին, որ օրինագծերի ընդունումը շեղում է արևմտամետ ուղղությունից և ծառայում է մեկ նպատակի` թույլ չտալ Վրաստանին ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալ, ինչը Վրաստանի Սահմանադրության խախտում է։Առաջին օրինագծի և երկրորդի (ամերիկյանի անալոգի) հիմնական տարբերություններից մեկն այն է, որ օտարերկրյա ազդեցության գործակալներ կարող են լինել միայն իրավաբանական անձինք։ Ընդ որում, հեղինակների խոսքով, սկզբունքային է տերմինաբանությունը. «օտարերկրյա ազդեցության գործակալ», ոչ թե «օտարերկրյա գործակալ»:«Օտարերկրյա գործակալ», տերմինի օգտագործումը, ըստ հեղինակների, պիտակավորման վտանգ է պարունակում։«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը կտրականապես դեմ են հանդես եկել վրացական ընդդիմությունը, նախագահը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը և Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0b/56575409_49:0:672:467_1920x0_80_0_0_598fe64aa15ade67daa9ef5ebbb82074.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, օրենք, ինֆոգրաֆիկա, инфографика
վրաստանի հանրապետություն, օրենք, ինֆոգրաֆիկա, инфографика
Օտարերկրյա գործակալների օրենքի ինչ տարբերակներ էին ներկայացվել Վրաստանի խորհրդարանում
15:56 11.03.2023 (Թարմացված է: 16:05 11.03.2023) Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է օրինագծի ամերիկյան և վրացական տարբերակների տարբերությունները։
Վրաստանի իշխող կուսակցությունը և օրինագծի հեղինակները` «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը, պնդում են, որ նախագծի միակ նպատակը ԶԼՄ-ների և ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկության ապահովումն է, մինչդեռ նախագծի հակառակորդները միաբերան հայտարարում էին, որ օրինագծերի ընդունումը շեղում է արևմտամետ ուղղությունից և ծառայում է մեկ նպատակի` թույլ չտալ Վրաստանին ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալ, ինչը Վրաստանի Սահմանադրության խախտում է։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» հաստատված օրինագծի համաձայն` օտարերկրյա ազդեցության գործակալներ են հանդիսանում բացառապես իրավաբանական անձինք, որոնց տարեկան եկամտի 20 տոկոսի աղբյուրը «օտարերկրյա ուժն» է։
Առաջին օրինագծի և երկրորդի (ամերիկյանի անալոգի) հիմնական տարբերություններից մեկն այն է, որ օտարերկրյա ազդեցության գործակալներ կարող են լինել միայն իրավաբանական անձինք։ Ընդ որում, հեղինակների խոսքով, սկզբունքային է տերմինաբանությունը. «օտարերկրյա ազդեցության գործակալ», ոչ թե «օտարերկրյա գործակալ»:
«Օտարերկրյա գործակալ», տերմինի օգտագործումը, ըստ հեղինակների, պիտակավորման վտանգ է պարունակում։
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը կտրականապես դեմ են հանդես եկել վրացական ընդդիմությունը, նախագահը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը և Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը: