00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում մեքենաների ներկրմամբ զբաղվող անձը պետությունից ավելի քան 406 մլն դրամ է հափշտակել

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
Քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
«Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը կալանավորվել է։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների փաստացի սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը հատուկ հանցավոր սխեմայով պետությունից հափշտակել է ավելի քան 406 մլն դրամ։ Նա կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ Հովհաննիսյանը, լինելով պետական գրանցում ստացած, թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների սեփականատեր, 2020-2023թթ․ խաբեության եղանակով պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 406.596.400 ՀՀ դրամ:
Հանցավոր սխեմայի համաձայն` ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռվել իրենց ֆինանսական միջոցներով արտերկրից տրանսպորտային միջոցների ձեռքբերումն իրականացնել հիշյալ ընկերությունների անվամբ, որի արդյունքում շահեկան վիճակ է ստեղծվել թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ ընկերության համար. ֆիզիկական անձը տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար անհամեմատ քիչ հարկեր է վճարել պետությանը, իսկ ընկերությունը փաստացի կարողացել է հետ ստանալ տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար ֆիզիկական անձանց վճարած ԱԱՀ-ի դեբետագրված գումարները (որոնք ֆիզիկական անձանց կողմից կատարված լինելու պայմաններում վերադարձման ենթակա չեն):
Այս համաձայնության շրջանակում ֆիզիկական անձանց կողմից տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել են ընդհանուր շուրջ 7452 տրանսպորտային միջոց։ «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ–ների անվամբ ներկրած և փաստացի ֆիզիկական անձանց պատկանող 3433 տրանսպորտային միջոցներն արտահանվել են ԵԱՏՄ երկրներ:
Հիշյալ գործողությունների արդյունքում «Ավտոներկրողներ» ՍՊԸ–ի կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված շահութահարկի հաշվետվություններում արհեստականորեն առաջացել է 5.699.228.401 դրամի չափով հարկային վնաս, իսկ «Ավտոներկրողներ» ու «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ–ների ձևական արտահանումից հարկային հաշվեկշռում 2020-2023թթ․ ընթացքում ձևավորվել են վերադարձման ենթակա՝ 3.868.108.776 դրամի չափով ԱԱՀ-ի դեբետային գումարներ:
Այնուհետև «Ավտոներկրողներ» ՍՊԸ–ի անվամբ 02.04.2021-16.11.2022թ. ընթացքում ՊԵԿ են ներկայացվել դեբետագրված ԱԱՀ-ի գումարները վերադարձնելու 12 դիմում, որոնց հիմքով այդ ընթացքում «Ավտոներկրողներ» ՍՊԸ–ի բանկային հաշվին փոխանցվել է 406.596.400 ՀՀ դրամ։ Այդկերպ խարդախությամբ հափշտակվել է պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափով նշված գումարը։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023թ․ մարտի 9-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հիշյալ ընկերությունների փաստացի սեփականատիրոջ և գործունեությունը ղեկավարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախություն) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը դատախազի կողմից բավարարվել է, և անձին ներկայացվել է մեղադրանք:
Նույն օրը որոշվել է ձերբակալել հիշյալ անձին, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրենը
Լրահոս
0