Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն
09:08 11.03.2023 (Թարմացված է: 10:02 13.03.2023)
© Sputnik / Andranik GhazaryanԱրամի փողոց
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի երեկոյան ժամերին, 14-15-ը` օրվա ընթացքում, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»:
Քամին հարավարևմտյան է` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ արագությամ:
Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

© ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿԵղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մարտի 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է անձրև:
Մայրաքաղաքում մարտի 11–ի գիշերը եղել է 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +15....+17 աստիճան։