00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
19 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:44
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր դեմա՞րշ, թե՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու քայլ․ ինչ կա քվոտայից հրաժարվելու` ՀՀ որոշման հետևում

© Sputnik / Asatur Yesayants ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2023
Բաժանորդագրվել
Ադրբեջանի և Թուրքիայի հետ թշնամանքի պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը հազիվ թե կարելի լինի մտածված քայլ համարել։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից Հայաստանի հրաժարվելը բազմաթիվ վարկածների ու դատողությունների տեղիք է տալիս: Պաշտոնական Երևանի շարժառիթները հասկանալը դժվար է, քանի որ իրավասու կառույցներն առայժմ սահմանափակվում են միայն չոր տեղեկատվությամբ։ Ամեն դեպքում, սա այս տարի Հայաստանի երկրորդ լուրջ դեմարշն է ռազմաքաղաքական այս կառույցի դեմ։
Հունվարին հայտնի դարձավ, որ հայկական կողմը հրաժարվել է ընդունել հավաքական ուժերի նախապես ծրագրված «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունները։
Մեկնաբանելով այս որոշումը՝ քաղաքագետ Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիային տված մեկնաբանության մեջ նշեց, որ կարելի է դիտարկել իրավիճակի զարգացման երկու տարբեր սցենար։ Կա՛մ Հայաստանը կամաց-կամաց գնում է ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ գոնե իր մասնակցությունը սառեցնելու, և քվոտայից հրաժարվելն այդ կուրսի նշաններից մեկն է, կա՛մ էլ սա հերթական դեմարշն է Երևանի կողմից. նա փորձում է ճնշում գործադրել ՀԱՊԿ-ի վրա, ցույց տալ իր դժգոհությունը աջակցության անբավարար մակարդակից՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ֆոնին, և կառույցներից դուրս գալու խնդիր` որպես այդպիսին, չի դրվում։
Այլ կերպ ասած՝ հայկական կողմն ընտրել է ՀԱՊԿ գործողությունների կամ անգործության դեմ մշտական բողոքի ուղին։ Թե այդ սցենարներից որն է ավելի հավանական, փորձագետը դժվարանում է ասել։
«Եթե մենք խոսում ենք կազմակերպությունից դուրս գալու կամ դրանում մեր մասնակցությունը սառեցնելու մասին, ապա հասկանալի է, որ դա Ռուսաստանի կողմից որպես ակնհայտ ոչ բարեկամական քայլ կընկալվի։ Իմ կարծիքով` Ադրբեջանի և Թուրքիայի հետ թշնամանքի պայմաններում Ռուսաստանի հետ ոչ բարեկամական հարաբերություններ ունենալը ամենառացիոնալ որոշումը չէ, և դժվար թե այն նպաստի Հայաստանի անվտանգության բարձրացմանը»,-ասում է Պողոսյանը։
Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ից տեսականորեն դուրս գալը խիստ բացասական ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների և Ռուսաստանում Հայաստանի ընկալման վրա։
Միաժամանակ Պողոսյանը չբացառեց, որ Հայաստանին արևմտյան գործընկերնեըը կարող էին «հուշել», որ նման որոշում կայացնի։ Պողոսյանը հակված չէ դա ճնշում անվանելու, բայց, ամենայն հավանականությամբ, Արևմուտքից որոշակի ազդակներ, այնուամենայնիվ, ստացվել են։ Հնարավոր է՝ Բրյուսելը կամ Վաշինգտոնը հասկացրել են, որ եթե Հայաստանը ցանկանում է աջակցություն ստանալ, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական, ապա ՀԱՊԿ-ին անդամակցությունը նման օգնության համար խոչընդոտներից մեկն է։
Հայաստանը շարունակում է աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ. Փաշինյանը` Մյունխենում
Հայաստանի իշխանություններն անցյալ տարվա վերջից ի վեր մի քանի անգամ ասել են, որ պաշտոնական Երևանը սպասում էր սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի արձանագրմանը ՀԱՊԿ-ի կողմից։ Դա տեղի չունեցավ, ինչից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022թ.-ի նոյեմբերին կազմակերպության՝ Երևանում կայացած գագաթնաժողովում ամփոփիչ փաստաթղթերը չստորագրեց։
Ինչպես հետագայում հայտարարեցին Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փաստաթղթերից մեկը ենթադրում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրել, բայց հանրապետության համար առաջնահերթությունը Բաքվի գործողությունների քաղաքական գնահատականն էր։ Բացատրելով օգնությունն ընդունելուց հրաժարվելու պատճառը՝ կառավարության ղեկավարը նշում էր, որ ՀԱՊԿ-ից օգնության ընդունումն (այդ թվում ռազմատեխնիկական օգնության) առանց Ադրբեջանի ագրեսիայի հստակ գնահատականի, կնշանակեր սահմանին հաստատված ստատուս քվոյի ընդունում։
Իր հերթին պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը կարծում է, որ Փաշինյանը Հայաստանը տանում է «դեպի վճռական մենակի կարգավիճակ»։ Նրա խոսքով՝ առանց իրական այլընտրանք ունենալու, ի դեմս ՆԱՏՕ-ի կամ որևէ այլ կառույցի, ՀՀ իշխանությունները նպատակաուղղված կերպով թել առ թել կտրում են կապերը դաշնակիցների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ։
Զաքարյանը համոզված է, որ եթե երկրի ղեկավարությունը շարունակի իրեն նույնքան անկանխատեսելի պահել, ապա շուտով ոչ մի պետություն չի ցանկանա Հայաստանի հետ գործ ունենալ։
Արևմուտքը խարխլում է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. Սիդորով
Քաղաքական գործչի խոսքով՝ Հայաստանն աստիճանաբար «համաշխարհային «իզգոյ» և գլխացավանք է դառնում», և դա Ադրբեջանին և Թուրքիային հայկական գործոնից ազատվելու լրացուցիչ հնարավորություն է տալիս։ Զաքարյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ը հեշտ կառույց չէ, և մեզ համար միշտ դժվար է եղել այնտեղ առաջ տանել մեր շահերը։ Սակայն Հայաստանի անվտանգության ապահովման հարցում այն միշտ կարևոր դեր է խաղացել, հակառակ դեպքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պայմանագիրը չէր ստորագրի, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չէին զարգացնի ՀԱՊԿ-ի հետ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական հարաբերությունները։
Լրահոս
0