https://arm.sputniknews.ru/20230310/kkhmkn-arcakhic-hajastan-e-teghapvokhel-evs-16-hivandi-56507702.html
ԿԽՄԿ–ն Արցախից Հայաստան է տեղափոխել ևս 16 հիվանդի
ԿԽՄԿ–ն Արցախից Հայաստան է տեղափոխել ևս 16 հիվանդի
Sputnik Արմենիա
13 բուժառուներ ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ 10.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-10T11:11+0400
2023-03-10T11:11+0400
2023-03-10T11:13+0400
հայաստան
արցախ
կարմիր խաչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300346_0:84:1601:984_1920x0_80_0_0_94e7cf772d6d347e37a1011636de0a66.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր 16 անձ Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Ըստ հաղորդագրության` նրանք ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեն, շտապ վիրահատական միջամտություններ են պահանջվում։13 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ–ում բուժում ստանալու, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։«Արևիկ» բուժմիավորումում 2 երեխա կա նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը` ծայրահեղ ծանր վիճակում։Մինչ այսօր ԿԽՄԿ–ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 169 հիվանդ։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300346_88:0:1511:1067_1920x0_80_0_0_b24839c95a777fe4b65461de3306089c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, կարմիր խաչ
հայաստան, արցախ, կարմիր խաչ
ԿԽՄԿ–ն Արցախից Հայաստան է տեղափոխել ևս 16 հիվանդի
11:11 10.03.2023 (Թարմացված է: 11:13 10.03.2023) 13 բուժառուներ ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր 16 անձ Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ըստ հաղորդագրության` նրանք ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեն, շտապ վիրահատական միջամտություններ են պահանջվում։
13 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ–ում բուժում ստանալու, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 2 երեխա կա նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչ այսօր ԿԽՄԿ–ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 169 հիվանդ։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։