https://arm.sputniknews.ru/20230310/haj-shakhmatistneric--6y-haghtel-en-evrvopaji-arajnutjan-7rd-turum-56507914.html
Հայ շախմատիստներից 6–ը հաղթել են Եվրոպայի առաջնության 7–րդ տուրում
Հայ շախմատիստներից 6–ը հաղթել են Եվրոպայի առաջնության 7–րդ տուրում
Sputnik Արմենիա
Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 499 շախմատիստ։ 10.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-10T11:20+0400
2023-03-10T11:20+0400
2023-03-10T11:21+0400
հայաստան
շախմատիստ
սերբիա
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56505427_0:124:1200:799_1920x0_80_0_0_089dfb07bf411c1b8b80bbc9defdc2da.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության հերթական՝ յոթերորդ տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 6-ը պարտիաներն ավարտել են հաղթանակով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։Յոթերորդ տուրում իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Դանիելյանը, Արմեն Բարսեղյանը և Ալեքս Սահակյանը։Ոչ-ոքի են խաղացել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, ինչպես նաև միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Էմին Օհանյանը։Յոթ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք 7 հնարավորից վաստակել են 5 միավոր:Մրցաշարի վարկանիշային ֆավորիտներն են Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 499 շախմատիստներ 40 երկրից։ Եվրոպայի անհատական առաջնությունը կավարտվի մարտի 14-ին։Արցախցի գրոսմայստերը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին
սերբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56505427_0:0:1200:900_1920x0_80_0_0_ef5137288c0a41f4033b65d23f100834.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շախմատիստ, սերբիա, սպորտ
հայաստան, շախմատիստ, սերբիա, սպորտ
Հայ շախմատիստներից 6–ը հաղթել են Եվրոպայի առաջնության 7–րդ տուրում
11:20 10.03.2023 (Թարմացված է: 11:21 10.03.2023) Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 499 շախմատիստ։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության հերթական՝ յոթերորդ տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 6-ը պարտիաներն ավարտել են հաղթանակով։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Յոթերորդ տուրում իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Դանիելյանը, Արմեն Բարսեղյանը և Ալեքս Սահակյանը։
Ոչ-ոքի են խաղացել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, ինչպես նաև միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Էմին Օհանյանը։
Յոթ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք 7 հնարավորից վաստակել են 5 միավոր:
Մրցաշարի վարկանիշային ֆավորիտներն են Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 499 շախմատիստներ 40 երկրից։ Եվրոպայի անհատական առաջնությունը կավարտվի մարտի 14-ին։