https://arm.sputniknews.ru/20230310/ghrghzstann-arajarkum-e-vetsheri-depqum-hapk-erkrneri-mijev-uzhi-chkirarman-mekhanizm-steghtsel-56537615.html
Ղրղզստանն առաջարկում է վեճերի դեպքում ՀԱՊԿ երկրների միջև ուժի չկիրառման մեխանիզմ ստեղծել
Ղրղզստանն առաջարկում է վեճերի դեպքում ՀԱՊԿ երկրների միջև ուժի չկիրառման մեխանիզմ ստեղծել
Sputnik Արմենիա
Ղրղզստանի առաջարկները ՀԱՊԿ ներուժի զարգացման մասով հաշվի կառնվեն։ 10.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-10T16:30+0400
2023-03-10T16:30+0400
2023-03-10T16:30+0400
ղրղզստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
իմանգալի տասմագամբետով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0a/43253904_0:115:1600:1015_1920x0_80_0_0_7031b515105a5584a142a9a5f6f467ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ղրղզստանն առաջարկում է վեճերի և տարաձայնությունների պարագայում ՀԱՊԿ մասնակիցների միջև ուժի չկիրառման մեխանիզմներ ստեղծել։ Այս մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանը հայտարարել է Ղրղզստանի արտգործնախարար Ժեենբեկ Կուլուբաևը։Նախարարը հայտարարել է, որ Ղրղզստանն աջակցում է արտաքին սպառնալիքների և մարտահրավերների նկատմամբ իր անդամ երկրների հավաքական անվտանգության ապահովմանն ուղղված ՀԱՊԿ գործունեությանը։Տասմագամբետովն իր հերթին վստահեցրել է Ղրղզստանի արտգործնախարարին, որ ՀԱՊԿ ներուժի զարգացման մասով հնչեցրած դիրքորոշումներն ու հանրապետության առաջարկները հաշվի կառնվեն։Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0a/43253904_196:76:1518:1067_1920x0_80_0_0_0eed2e02319284e2892f9a888917d3c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրղզստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), իմանգալի տասմագամբետով
ղրղզստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), իմանգալի տասմագամբետով
Ղրղզստանն առաջարկում է վեճերի դեպքում ՀԱՊԿ երկրների միջև ուժի չկիրառման մեխանիզմ ստեղծել
Ղրղզստանի առաջարկները ՀԱՊԿ ներուժի զարգացման մասով հաշվի կառնվեն։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ղրղզստանն առաջարկում է վեճերի և տարաձայնությունների պարագայում ՀԱՊԿ մասնակիցների միջև ուժի չկիրառման մեխանիզմներ ստեղծել։ Այս մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանը հայտարարել է Ղրղզստանի արտգործնախարար Ժեենբեկ Կուլուբաևը։
«Կուլուբաևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ ներուժի հետագա ամրապնդման և զարգացման անհրաժեշտության վրա, հատկապես կազմակերպության պատասխանատվության գոտում ճգնաժամերի կանխման և ՀԱՊԿ անդամ պետությունների միջև վեճերի լուծման դեպքում իրավական ու քաղաքական առումով պարտավորեցնող ուժի չկիրառման մեխանիզմների մշակման վրա» , – ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։
Նախարարը հայտարարել է, որ Ղրղզստանն աջակցում է արտաքին սպառնալիքների և մարտահրավերների նկատմամբ իր անդամ երկրների հավաքական անվտանգության ապահովմանն ուղղված ՀԱՊԿ գործունեությանը։
Տասմագամբետովն իր հերթին վստահեցրել է Ղրղզստանի արտգործնախարարին, որ ՀԱՊԿ ներուժի զարգացման մասով հնչեցրած դիրքորոշումներն ու հանրապետության առաջարկները հաշվի կառնվեն։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։