https://arm.sputniknews.ru/20230310/amn-despann-ajcelel-e-lachini-mijancqi-skzbnamas-56517548.html
ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
Sputnik Արմենիա
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները: 10.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-10T12:32+0400
2023-03-10T12:32+0400
2023-03-10T12:33+0400
ամն
դեսպան
հայաստան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56517059_48:158:895:634_1920x0_80_0_0_6b89e4a62bf7c97f082a75090272a831.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա»,– ասված է հաղորդագրությունում։Մարզպետն անդրադարձել է նաև շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։Քվինը կրկնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի` Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու կոչը։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ամն
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56517059_86:97:834:658_1920x0_80_0_0_ff2bb3d7b45dd9e8805334835b08ff19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դեսպան, հայաստան, լաչինի միջանցք
ամն, դեսպան, հայաստան, լաչինի միջանցք
ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
12:32 10.03.2023 (Թարմացված է: 12:33 10.03.2023) Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները:
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։
«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա»,– ասված է հաղորդագրությունում։
Մարզպետն անդրադարձել է նաև շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։
Քվինը կրկնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի` Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու կոչը։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։