https://arm.sputniknews.ru/20230310/10-kg-tmramijvoci-maqsanengutjan-depq-e-bacahajtvel-hhum-irani-qaghaqaci-e-kalanavvorvel-56513149.html
10 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտվել. ՀՀ–ում Իրանի քաղաքացի է կալանավորվել
10 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտվել. ՀՀ–ում Իրանի քաղաքացի է կալանավորվել
Sputnik Արմենիա
Իրանի քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է կիրառվել կալանքը: 10.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-10T11:50+0400
2023-03-10T11:50+0400
2023-03-10T12:03+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
թմրանյութ
հհ դատախազություն
կալանավորել
https://cdn.am.sputniknews.ru/img/2042/37/20423758_0:83:1600:983_1920x0_80_0_0_9092a92175751e113a7cb4e632fa9a35.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանի քաղաքացին մաքսանենգ ճանապարհով Հայաստանից օտարերկրյա պետություններ առաքելու համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 10 կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։Նախաքննությամբ պարզվել է, որ 2022 թվականին Ս.Հ.-ն 3 270.1 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը փոստային առաքում իրականացնող ընկերության միջոցով առաքել է Ավստրիայի Հանրապետություն։ 3 467.62 գրամը հանձնել է այլ ընկերության՝ փորձելով դրանք առաքել Ավստրալիա, սակայն չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը։Թմրամիջոցը հայտնաբերվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից, իսկ Ս.Հ.-ի ժամանակավոր բնակության վայրում՝ հյուրանոցում հայտնաբերվել է նաև 3 հազար 428.23 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:2023 թվականի փետրվարի 8-ին Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի իրացումը), 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):Ս.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է կիրառվել կալանքը:Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ 2023 թվականի մարտի 2-ին, հսկող դատախազի որոշմամբ` մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան:Երևանում իրավապահները տղամարդու մոտ ավելի քան 6 գրամ հերոին են հայտնաբերել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2042/37/20423758_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8092817d7fd54a6e0b86ff6467f2edb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, թմրանյութ, հհ դատախազություն, կալանավորել
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, թմրանյութ, հհ դատախազություն, կալանավորել
10 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտվել. ՀՀ–ում Իրանի քաղաքացի է կալանավորվել
11:50 10.03.2023 (Թարմացված է: 12:03 10.03.2023) Իրանի քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է կիրառվել կալանքը:
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանի քաղաքացին մաքսանենգ ճանապարհով Հայաստանից օտարերկրյա պետություններ առաքելու համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 10 կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց: Տեղեկությունը հայտնում է
դատախազության մամուլի ծառայությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2022 թվականին Ս.Հ.-ն 3 270.1 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը փոստային առաքում իրականացնող ընկերության միջոցով առաքել է Ավստրիայի Հանրապետություն։ 3 467.62 գրամը հանձնել է այլ ընկերության՝ փորձելով դրանք առաքել Ավստրալիա, սակայն չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը։
Թմրամիջոցը հայտնաբերվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից, իսկ Ս.Հ.-ի ժամանակավոր բնակության վայրում՝ հյուրանոցում հայտնաբերվել է նաև 3 հազար 428.23 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:
2023 թվականի փետրվարի 8-ին Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի իրացումը), 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):
Ս.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ 2023 թվականի մարտի 2-ին, հսկող դատախազի որոշմամբ` մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան: