https://arm.sputniknews.ru/20230309/sejran-ohanjani-ev-mjusneri-gvortsvov-datakan-nisty-hetadzgvec-hajtni-e-hajvord-nisti-ory-56453663.html
Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. հայտնի է հաջորդ նիստի օրը
Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. հայտնի է հաջորդ նիստի օրը
Sputnik Արմենիա
Նշենք, որ Սեյրան Օհանյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ 09.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-09T10:51+0400
2023-03-09T10:51+0400
2023-03-09T11:11+0400
սեյրան օհանյան
դատ
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/09/51073392_0:84:1600:984_1920x0_80_0_0_160c7edda8067f3ed04f3db2f7bb040e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։Նշենք, որ Օհանյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։Ապօրինի ծագում ունեցող գույք ձեռք բերելու գործով ներգրավված են Սեյրան Օհանյանը, Ռուզաննա Խաչատրյանը (Օհանյանի կինը,– խմբ.), Աննա Բադանյանը, Ժակ Պիեր Հովոն և Բենիամին Ղալեչյանը։Նա նշեց, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու մասին պահանջը։Ելնելով այս հանգամանքից, դատախազը միջնորդություն ներկայացրեց որպես ևս մեկ պատասխանող ներգրավել Մարինե Ներսիսյանին։Դատարանը բավարարեց այս միջնորդությունը։Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 10։00-ին։Հիշեցնենք` Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։Հիշեցնենք, նաև որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/09/51073392_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e9e56cc16647581d30d52e51e293f06f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, դատ, մեղադրանք
սեյրան օհանյան, դատ, մեղադրանք
Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. հայտնի է հաջորդ նիստի օրը
10:51 09.03.2023 (Թարմացված է: 11:11 09.03.2023) Նշենք, որ Սեյրան Օհանյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։
Նշենք, որ Օհանյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։
Ապօրինի ծագում ունեցող գույք ձեռք բերելու գործով ներգրավված են Սեյրան Օհանյանը, Ռուզաննա Խաչատրյանը (Օհանյանի կինը,– խմբ.), Աննա Բադանյանը, Ժակ Պիեր Հովոն և Բենիամին Ղալեչյանը։
Նա նշեց, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու մասին պահանջը։
«Ներկայացված հայցադիմումով նյութաիրավական պահանջ է ներկայացվել նաև Բենիամին Ղալեչյանին, որպես Սեյրան Օհանյանին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի իմաստով պատկանող գույքի` Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի կառուցապատման իրավունքի տիտղոսային սեփականատիրոջ։ Նշված գույքը Ղալեչյանի անունով պետական գրանցում է ստացել 2017 թվականին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս 2009 թվականից Բենիամին Ղալեչյանն ամուսնացած է Մարինե Ներսիսյանի հետ, հետևաբար, նշված գույքն օրենքի ուժով հանդիսանում է վերջիններիս համատեղ սեփականություն»,– ասաց դատախազը։
Ելնելով այս հանգամանքից, դատախազը միջնորդություն ներկայացրեց որպես ևս մեկ պատասխանող ներգրավել Մարինե Ներսիսյանին։
Դատարանը բավարարեց այս միջնորդությունը։
Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 10։00-ին։
Հիշեցնենք` Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։
Հիշեցնենք, նաև որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։